Մատչելիության հղումներ

Մակեդոնիայում բախում է տեղի ունեցել միգրանտների և ոստիկանության միջև


Մի խումբ միգրանտներ քարեր են նետել ոստիկանների վրա՝ վնասվածքներ հասցնելով նրանցից մի քանիսին, երբ վերջիններս փորձել են կանխել նոյեմբերի 28-ին Հունաստանից Մակեդոնիա ներթափանցելու նրանց փորձը։

Մակեդոնիայի ներքին գործերի նախարարության խոսնակ Ալեքսանդր Գյորգիևը նշել է, որ կարճատև, բայց լարված բախումների հետևանքով 18 ոստիկան վնասվածքներ է ստացել, նրանցից երկուսը տեղափոխվել են հիվանանոց։

«Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը նշում է, որ ոստիկանները խլացնող նռնակներ և ռետինե փամփուշտներ են կիրառել սահմանախախտների դեմ։ Կարմիր խաչի և տեղում գործող հասարակական կազմակերպությունների փոխանցմամբ, բախումների հետևանքով 20 ներգաղթյալ է տուժել։

Երկու շաբաթ առաջ Մակեդոնիան, Սերբիան և Խորվաթիան սահմանափակումներ մտցրեցին այն միգրանտների նկատմամբ, ովքեր Սիրիայից, Աֆղանստանից, Իրաքից և նմանօրինակ այլ պատերազմական գոտիներից չեն։ Այս որոշման հետևանքով հույն-մակեդոնական սահմանին իրանցի, պակիստանցի, մարոկացի և այլազգի միգրանտների քաոսային կուտակումներ են առաջացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG