Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը ընդունել է մի խումբ դեսպանների


«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր իր գրասենյակում ընդունել է մի խումբ դեսպանների և այլ դիվանագետների, հայտնում է կուսակցության լրատվական ծառայությունը։

«Հովհաննիսյանը Հանրապետության ներկա իրավիճակի, Հայաստանի և տարածաշրջանի քաղաքական զարգացումների իր տեսլականը հակիրճ ներկայացրեց Եվրոպական Միության դեսպան Պյոտր Սվիտալսկուն, ԵԱՀԿ դեսպան Անդրեյ Սորոկինին, Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին, Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվըրթին, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին, Իտալիայի դեսպան Ջիովանի Ռիչիուլիին, Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն, Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերին, Չեխիայի դեսպան Պետր Միկիսկային և Ճապոնիայի դեսպանի խորհրդական Քենիչիրո Սասամիին»,- ասված է հաղորդագրությունում։

Ըստ հաղորդագրության՝ կլոր սեղանի շուրջ կայացած քննարկման ժամանակ տեղի է ունեցել բազմաշերտ տեսակետների ու վերլուծությունների փոխանակում։

Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Իրան Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Քննարկումների ընթացքում Հովհաննիսյանին ուղեկցել են «Նոր Հայաստան» ճակատի ներկայացուցիչներ Գարեգին Չուգասզյանը, Արմեն Մարտիրոսյանը և Հովսեփ Խուրշուդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG