Մատչելիության հղումներ

«Հիմնադիր խորհրդարանի» անդամները բաց են թողնվել


Քիչ առաջ բաց են թողնվել Ազատության հրապարակից ոստիկանություն տարված «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Գևորգ Սաֆարյանը և Սմբատ Բարսեղյանը:

«Ազատության» հետ զրույցում Սաֆարյանն ասաց, որ ոստիկանությունում կազմված արձանագրություններում գրված է եղել, որ իրենք տարվել են ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով:

Ոստիկանությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ «Հիմնադիր խորհրդարանի» երկու անդամները բաժին են տարվել «Հավաքների ազատության» մասին օրենքով նախատեսված հավաքի մասնակցի պարտականությունները խախտելու կասկածանքով»։

Այսօր «Նոր Հայաստան» շարժումը շուրջօրյա հանրահավաքներ է սկսում Ազատության հրապարակում: «Նոր Հայաստան» նախաձեռնության կազմում են «Ժառանգություն» կուսակցությունը, «Հիմնադիր խորհրդարանը», «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, «Ոտքի', Հայաստան» քաղաքացիական շարժումը:

Ընդդիմադիրների ակցիաներին ընդառաջ Հայաստանի ոստիկանապետը զգուշացրել է, թե փոքր երկրում չեն հանդուրժելու խժդժություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG