Մատչելիության հղումներ

Ազատության հրապարակի մոտակայքից ոստիկանություն տարված քաղաքացին բաց է թողնվել


Մոտ 30 րոպե առաջ ոստիկանության Կենտրոն բաժնից բաց է թողնվել քաղաքացի Միքայել Նահապետյանը։ «Ազատության» հետ զրույցում նա տեղեկացրեց, որ ոստիկանները իր պայուսակից հայտնաբերել և առգրավել են կարմիր գույնի «Ոչ» գրությամբ շինարարական սաղավարտ, անձնական խուզարկության արդյունքում արգելված իրեր չեն հայտնաբերել:

Քիչ առաջ բաց են թողնվել նաև Ազատության հրապարակից ոստիկանություն տարված «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Գևորգ Սաֆարյանը և Սմբատ Բարսեղյանը:

Ոստիկանությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ «Հիմնադիր խորհրդարանի» երկու անդամները բաժին են տարվել «Հավաքների ազատության» մասին օրենքով նախատեսված հավաքի մասնակցի պարտականությունները խախտելու կասկածանքով», իսկ Միքայել Նահապետյանին՝ պարզաբանումների համար։

Այսօր «Նոր Հայաստան» շարժումը շուրջօրյա հանրահավաքներ է սկսում Ազատության հրապարակում: «Նոր Հայաստան» նախաձեռնության կազմում են «Ժառանգություն» կուսակցությունը, «Հիմնադիր խորհրդարանը», «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, «Ոտքի', Հայաստան» քաղաքացիական շարժումը:

Ընդդիմադիրների ակցիաներին ընդառաջ Հայաստանի ոստիկանապետը զգուշացրել է, թե փոքր երկրում չեն հանդուրժելու խժդժություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG