Մատչելիության հղումներ

Մահմեդականների դեմ ցույցերից հետո Պրահայում հրկիզել են փախստականների կենտրոնը


Չեխիա -- Մահմեդականների և միգրացիայի դեմ ցույց նախագահական նստավայրի դիմաց, Պրահա, 6-ը փետրվարի, 2015թ․
Չեխիա -- Մահմեդականների և միգրացիայի դեմ ցույց նախագահական նստավայրի դիմաց, Պրահա, 6-ը փետրվարի, 2015թ․

Չեխիայի ոստիկանությունը հայտնում է, որ փետրվարի 6-ին երկու տասնյակ անհայտ անձինք հրկիզել են փախստականների աջակցության կենտրոնը՝ Պրահայում մահմեդականների և միգրացիայի դեմ անցկացված ցույցից ժամեր անց:

Ցուցարարները գրոհել են «Կլինիկա» կենտրոնը և «մոլոտովյան կոկտեյլներ» շպրտել: Հարձակման հետևանքով առնվազն մեկ մարդ տուժել է:

Պրահայի հրշեջ ծառայության խոսնակը նշել է, որ հրդեհը հաջողվել է արագությամբ հանգցնել:

Չեխիայի նախագահական նստավայրի՝ Պրահայի ամրոցի առջև անցկացված հակամահմեդական ցույցը կազմակերպել էր PEGIDA նախաձեռնությունը: Այս խումբը, որի անունը հապավում է և թարգմանվում է որպես Հայրենասեր եվրոպացիներն ընդդեմ Արևմուտքի մահմեդականացման, փետրվարի 6-ին նմանատիպ բազմաթիվ ցույցեր էր կազմակերպել նաև Եվրոպայի այլ երկրներում: PEGIDA-ն ստեղծվել է 2014 թվականին՝ Գերմանիայի Դրեզդեն քաղաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG