Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր գործիչ Միխայիլ Կասյանովը կրկին հարձակման է ենթարկվել


Անհայտ անձը տորթ է շպրտում Կասյանովի վրա, արտապատկերում YouTube-ից
Անհայտ անձը տորթ է շպրտում Կասյանովի վրա, արտապատկերում YouTube-ից

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Միխայիլ Կասյանովը հերթական հարձակման զոհ է դարձել։ Վլադիմիրում նախատեսված մամուլի ասուլիսի մեկնարկից առաջ ռադիկալ «Ազգային ազատագրական շարժման» ակտիվիստները նախ փակել են փողոցը, որով պետք է ժամաներ Կասյանովը, իսկ մամուլի կենտրոնի մուտքը հատուկ տեխնիկայի միջոցով ձնեպատել։ Կասյանովի ժամանելուն պես ակտիվիստները ձվեր են նետել նրա վրա։

Երեքշաբթի օրը Կասյանովի վրա մեկ այլ հարձակում էր տեղի ունեցել Մոսկվայի ռեստորաններից մեկում։ «Ժողովրդական ազատություն» կուսակցության առաջնորդին են մոտեցել երկու անձինք և նրա հասցեին սպառնալիքներ հնչեցնելով դեմքին տորթ շպրտել։ Կասյանովը պահանջել է պատասխանատվության ենթարկել հարձակվողներին, սակայն ոստիկանությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել և հարձակումը քննում է վարչարարական օրենսդրության շրջանակներում։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ոստիկանությունը ձերբակալել է երեք անձի, ովքեր Չեչնիայի ներքին գործերի նախարարության աշխատակիցներ են։ Հարցաքննվելուց և լուսանկարվելուց հետո չեչեն իրավապահները ազատ են արձակվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG