Մատչելիության հղումներ

Էրդողանն ու Ալիևը կքննարկեն ղարաբաղյան խնդիրը


Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանը, արխիվ
Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանը, արխիվ

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկելու են Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փետրվարի 18-ին այցելելու է Ադրբեջան՝ մասնակցելու թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին:

Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը, հաղորդում են, որ Գյանջայում կայանալիք նիստը նախագահելու են Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հաղորդվում է, որ քննարկվելու են երկկողմ հարաբերությունները զարգացնելու, ինչպես նաև տարածաշրջանային և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG