Չինաստանում ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ: Մոտ երկու տասնյակ ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց:
Աղետը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան Հուննանի շրջանում:
Չինաստանում ճանապարհային պատահարներ շատ հաճախ են տեղի ունենում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Չինաստանում ճանապարհային վթարների հետևանքով տարեկան զոհվում է ավելի քան 250 հազար մարդ: