Մատչելիության հղումներ

«Սեւազգեստների ակցիա» կառավարության շենքի առջեւ


Սեւազգեստների ակցիա. «Բանակն առանց մարդասպանների»
please wait

No media source currently available

0:00 0:05:03 0:00
Facebook սոցիալական ցանցում ստեղծված «Բանակն առանց մարդասպանների» խումբը այսօր «Սեւազգեստների ակցիա» անցկացրեց կառավարության շենքի առջեւ։

Բողոքող քաղաքացիները պահանջում էին վերջ տալ զինված ուժերում տեղի ունեցած սպանություններին եւ պատժել մարդասպաններին։

Ակցիային մասնակցում էին ոչ միայն դրա նախաձեռնողները, այլեւ վերջին տարիներին բանակում սպանված եւ ինքնասպանություն գործած զինվորների հարազատներ, իրավապաշտպաններ։

Ակցիայի մասնակիցները սպասում էին պաշտպանության նախարարին, բայց նա այսօրվա կառավարության նիստին չէր մասնակցում։

Նիստից հետո արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն «Ազատություն» ռադիոկայանին ներկայացրեց իր գնահատականը՝ բանակում տեղի ունեցող սպանությունների մասին։

«Շատ եմ մտահոգված, որովհետեւ երկու բան կա՝ անվտանգություն եւ արդարություն։ Եթե դա հաստատվի երկրում՝ խնդիրների 99 տոկոսը լուծվելու է։ Բանակը դրանցից մեկն է՝ անվտանգությունը», - նշեց նախարարը։

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ դիմելու է պաշտպանության նախարարին, որ հանդիպի ակցիայի մասնակիցներին։

«Նա այն անձնավորությունն է, որ չի խորշի՝ այսօր-վաղը հանդիպում կնշանակի», - վստահեցրեց Ալիկ Սարգսյանը ու հավելեց․ - «Իհարկե, բանակում չի կարող այդպիսի երեւույթ լինել, իհարկե, վատ է շատ։ Չի կարելի, մարդը երեխային ուղարկեց բանակ՝ նույն կերպ պիտի առողջ ստանա»։
please wait

No media source currently available

0:00 0:03:37 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG