Մատչելիության հղումներ

ԱԱԽ քարտուղարը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի հետ


ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյան, արխիվ
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյան, արխիվ
Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերի և Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերի հետ:

ԱԱԽ-ի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների հետագա ընթացքին, տարածաշրջանային անվտանգությանը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարատության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր:

Կարևորելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում` Բաղդասարյանը նշել է, որ կարևորում է բանակցային գործընթացը, ինչը նպաստելու է տարածաշրջանում լարվածության թուլացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG