Մատչելիության հղումներ

Սիրիայում հերթական ադրբեջանցին է սպանվել


Զինյալ ապստամբներ Սիրիայում, հուլիս, 2014թ.
Զինյալ ապստամբներ Սիրիայում, հուլիս, 2014թ.

APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայում սպանվել է «Իսլամական պետության» շարքերում կռվող Ադրբեջանի Մասալի շրջանի Երկիվան գյուղի բնակիչ Մուստաֆաև Ռամիլ Դավութօղլուն։

Ըստ APA գործակալության, Մուստաֆաևը սպանվել է Ռամիզոն Աբդուլաևի հետ, որը ևս Սիրիայում կռվում էր «Իսլամական պետության» զինյալների շարքերում և որի զոհվելու մասին օրերս էր հաղորդվել:

Ադրբեջանական գործակալությունը նշում է, որ Սիրիայում իրավիճակի վատթարացումից հետո «մի խումբ» ադրբեջանցիներ են մեկնել այդ երկիր ու ծայրահեղական տարբեր խմբավորումների կազմում մասնակցել ռազմական գործողություններին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Սիրիայում մինչ օրս հարյուրավոր ադրբեջանցիներ են զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG