Մատչելիության հղումներ

ICANN-ը որոշել է գրանցել «.հայ» նոր դոմենային տիրույթը


Ինտերնետային դոմենային անունների գրանցմամբ զբաղվող միջազգյաին կազմակերպությունը՝ ICANN-ը (Internet Corporation for Assigned Names and Numbers) երեկ որոշել է գրանցել համացանցային «.հայ» նոր դոմենային անունը:

Ինչպես տեղեկացնում է Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը, «.հայ» անվան գրանցումից հետո սկսվում է տեխնիկական համաձայնեցումների մի գործընթաց, որի տևողությունը 3-6 ամիս է գնահատվում:

«Սա աշխարհի հայության համար կարևոր նշանակություն ունեցող իրադարձություն է, որը բոլորին հնարավորություն կտա իրենց մասին տեղեկատվությունը համացանցում տարածել նաև մեսրոպատառ «.հայ» դոմենի օգտագործմամբ», - ասված է նախարարության հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG