Մատչելիության հղումներ

Մարիուպոլում հրթիռակոծության հետևանքով 30 խաղաղ բնակիչ է զոհվել


Ուկրաինացի պաշտոնյաները նշում են, որ հունվարի 24-ին ռուսամետ ապստամբները «Գրադ» կայանքներից հրթիռակոծել են իշխանությունների վերահսկողության տակ գտնվող Մարիուպոլը, ինչի հետևանքով զոհվել է 30 խաղաղ բնակիչ, վիրավորվել է 97 մարդ:

Ապստամբ անջատականների հրթիռները դիպել են հարավ-արևելյան Ուկրաինայում գտնվող ծովափնյա քաղաքի մարդաշատ շուկային և բազմաբնակարան մի քանի շենքերի:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարություն է տարածել, ապստամբների գործողությունները որակելով «հանցագործություն մարդկության դեմ»:

Հարձակումից ոչ շատ անց արևելյան Ուկրաինայում ապստամբների առաջնորդներից Ալեքսանդր Զախարչենկոն ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ անջատականները հունվարի 24-ին սկսել են գրոհել Մարիուպոլը:

Ավելի վաղ՝ հունվարի 23-ին, Զախարչենկոն հայտարարել էր, որ ապստամբները «մտադիր չեն հրադադարի շուրջ բանակցություններ վարել»:

Ուկրաինայում 9 ամիս շարունակվող հակամարտության պատճառով ավելի քան 5000 մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG