Մատչելիության հղումներ

Աֆղանստանի դատարանը 20 տարվա ազատազրկման դատապարտեց գերմանացի ֆոտոթղթակցին սպանած ոստիկանին


Աֆղանստանի գերագույն դատարանը 20 տարվա ազատազրկման դատապարտեց նախկին ոստիկան Նակիբուլային: Վերջինս մեղավոր է ճանաչվել Associated Press գործակալության աշխատողներին վիրավորելու, սպանելու մեջ:

Առաջին ատյանի դատարանը 2014 թվականի հուլիսին ոստիկանին մահավան դատապարտեց: Գերագուն դատարանը, սակայն, հիմք ընդունելով Վերաքննիչ դատարանի որոշումը, մահապատիժը փոխարինեց առավելագույն պատժով՝ 20 տարվա ազատազրկման:

Անցած տարվա ապրիլի 4-ին Նակիբուլան, առանց նախազգուշացման, կրակ էր բացել Աֆղանստանի հարավ-արևելյան Հոսթ գավառում նախագահական ընտրությունները լուսաբանող գերմանացի հայտնի ֆոտոլրագրող, Associated Press-ի ֆոտոթղթակից Անյա Նիդրինգհաուսի և լրագրող Քանադա Գեննոնի ուղղությամբ: Ֆոտոթղթակիցը տեղում մահացել էր, լրագրողը՝ ստացել հրազենային 6 վնասվածք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG