Մատչելիության հղումներ

Սլուցկի. Պերմյակովի դատավարությունը ընթանալու է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում


Վալերի Պերմյակով, արխիվ
Վալերի Պերմյակով, արխիվ

Ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը ընթանալու է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում, այսօր Ավետիսյանների գերեզման այցելելուց ու ծաղիկներ դնելուց հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերի, Եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

Հարցին՝ դատավարությունը կընթանա բա՞ց, թե՞ փակ ընթացակարգով, Սլուցկին դժվարացավ պատասխանել, այդուհանդերձ նշեց՝ որպես պատգամավոր, իր համար ընդունելի է դատավարության բաց տարբերակը:

Իր հերթին Սլուցկիի տեղակալ Տատյանա Մոսկալցովան ընդգծեց, որ եթե նույնիսկ դատավարությունն ընթանա փակ դռների հետևում, ապա վճիռը, ըստ Ռուսաստանի օրենսդրության, կկայացվի բաց ընթացակարգով:

Սլուցկին վստահեցրեց, որ առաջիկա շաբաթների ընթացքում նախաքննությունը կավարտվի:

Վաղը Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Սլուցկիի խոսքով, քննարկվելու են նաև Գյումրիի սպանդին վերաբերող հարցեր:

Սաթենիկ Կաղզվանցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG