Մատչելիության հղումներ

Էքզիթ փոլ․ Նազարբաևը քվեների 97․7 տոկոսն է ստացել


Ղազախստան - Գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը քվեարկելուց հետո զրուցում է լրագրողների հետ, Աստանա, 26-ը ապրիլի, 2015թ․
Ղազախստան - Գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը քվեարկելուց հետո զրուցում է լրագրողների հետ, Աստանա, 26-ը ապրիլի, 2015թ․

Ղազախստանի արտահերթ նախագահական ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներով՝ առջևում է գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ քվեների 97.7 տոկոսով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 95.11 տոկոսը։

74-ամյա Նազարբաևը ղեկավարում է երկիրը ավելի քան 25 տարի, և սպասվում էր, որ նա հեշտությամբ կհաղթի ու կպաշտոնավարի 5-րդ ժամկետով, նշում են վերլուծաբանները։

Նազարբաևի մրցակիցներն են 68-ամյա կոմունիստ Թուրգուն Սիզդիկովը և անկուսակցական, Ղազախստանի արհմիությունների ֆեդերացիայի ղեկավար 63-ամյա Աբելգազի Քուսաինովը։ Ըստ վերլուծաբանների՝ երկու թեկնածուների առաջադրումը ձևական բնույթ է կրում, որպեսզի մրցակցության պատրանք ստեղծեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG