Մատչելիության հղումներ

Քրեական գործ է հարուցվել ժամացույցի խանութից գողություն կատարելու դեպքի առիթով


Քննչական կոմիտեի հրապարակված տեսագրության արտապատճենումը
Քննչական կոմիտեի հրապարակված տեսագրության արտապատճենումը

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ այս տարվա ապրիլի 14-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Մոսկովյան փողոցում գտնվող «Էյֆֆել» ժամացույցների խանութից գաղտնի հափշտակել է թվով 4 հատ «Տիսոտ» տեսակի ձեռքի ժամացույց։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ գողություն՝ խոշոր չափերով։ Հոդվածը նախատեսում է առավելագույնը 2-ից 6 տարվա ազատազրկում։ Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Հաղորդագրությանը կից, կոմիտեն նաև հրապարակել է նշված խանութի սրահի տեսանկարահանող սարքերի տեսագրությունը, որում պատկերված են հանցագործության հանգամանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG