Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:

Վարչապետը շնորհավորել է դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք, հայտնում է Կառավարության պաշտոնական կայքը:

Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ պարոն Քիսլերի գործունեությունը կնպաստի Հայաստանի և Գերմանիայի միջև քաղաքական, տնտեսական հարաբերությունների հետագա սերտացմանն ու ամրապնդմանը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխաանցմամբ, Գերմանիայի դեսպանը վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր՝ ի նպաստ երկու պետությունների միջև բազմաոլորտ համագործակցության խորացման և ընդլայնման:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG