Մատչելիության հղումներ

Հայտնի դարձան քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրները


Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրները
Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրները

Քիմիայի բնագավառում ԴՆԹ-ի վերականգնման ուսումնասիրությունների համար 2015 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվեց շվեդ Թոմաս Լինդալին, ամերիկացի Փոլ Մոդրիչին և ծագումով Թուրքիայից ամերիկացի Ազիզ Սանքարին: Այսօր այդ մասին հայտարարեց Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան:

Ակադեմիայի հաղորդագրությունում նշված է, որ գիտնականներին հաջողվել է մոլեկուլային մակարդակով ներկայացնել, թե ինչպես են վերականգնվում ԴՆԹ-ի վնասվածքները և պահպանվում գենետիկ ինֆորմացիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG