Մատչելիության հղումներ

Հայաստանի և Բրազիլիայի միջև մուտքի վիզային ռեժիմը վերացվել է


Բրազիլիա - Հիսուս Քրիստոսի արձանը և «Մարականա» մարզադաշտը Ռիո դե Ժանեյրոյում
Բրազիլիա - Հիսուս Քրիստոսի արձանը և «Մարականա» մարզադաշտը Ռիո դե Ժանեյրոյում

Ուժի մեջ է մտել ‪Հայաստան‬ի և ‪Բրազիլիա‬յի միջև մուտքի արտոնագրային ռեժիմը վերացնելու մասին համաձայնությունը:

Ըստ երկու երկրների կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնության՝ երեկվանից Հայաստանի և Բրազիլիայի քաղաքացիները միմյանց տարածք մուտք գործելու, դուրս գալու, տարանցիկ անցնելու և գտնվելու համար ազատվում են մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից՝ 90 օրը չգերազանցող ժամկետով, որը կարող է երկարաձգվել մինչև 90 օր՝ պայմանով, որ գտնվելու ընդհանուր ժամկետը չգերազանցի 180 օրը մեկ տարվա ընթացքում, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG