Մատչելիության հղումներ

Թուրքիան Սիրիայում ճամբարներ է կառուցում


Փախստականները թուրք-սիրիական սահմանին, 7-ը փետրվարի, 2016թ.
Փախստականները թուրք-սիրիական սահմանին, 7-ը փետրվարի, 2016թ.

Թուրքիան Սիրիայում ճամբարներ է կառուցում՝ փորձելով այդպիսով կանխել սիրիացի փախստականների ներհոսքը։

Անցյալ շաբաթ Հալեպից, որտեղ վերջին շրջանում իրավիճակը կտրուկ սրվել է, ավելի քան 35 հազար փախստականներ փորձել են Թուրքիա մտնել Քիլիս շրջանով։ Թուրքիան փակել է սահմանը՝ չնայած փախստականներին ընդունելու ԵՄ կոչերին։

Փախստականների ճգնաժամը քննարկելու նպատակով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկուշաբթի օրը կժամանի Անկարա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG