Մատչելիության հղումներ

ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԸՕ նախագիծը


Ազգային ժողովը 102 կողմ, 17 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծը։

Քվեարկությունից առաջ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց. - «Մենք թեև այսօր ներկայացնում ենք Ընտրական օրենսգիրքը, բայց նաև այսօր պատրաստ ենք մեկ անգամ ևս վերահաստատելու մեր հայտարարությունը, որը տեղի ունեցավ երկրորդ ընթերցման ժամանակ, որ եթե անգամ հունիսի 1-ից հետո մեզ հաջողվի գտնել փոխադարձ ընդունելի այնպիսի մեխանիզմներ, որոնք է՛լ ավելի կուժեղացնեն Ընտրական օրենսգիրքը, որոնք կլինեն իրատեսական, մենք իսկապես պատրաստ կլինենք հրավիրելու նաև արտահերթ նստաշրջան կամ նիստ և ներկայացնելու առաջարկություններ՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար»։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG