Մատչելիության հղումներ

«Գազպրոմ»-ը մտադիր է գնել Իրան-Հայաստան գազատարը


«Գազպրոմ»-ը մտադիր է գնել Իրան-Հայաստան գազատարը: Այդ մասին ռուսական գազային հսկայի բաժնետերերի տարեկան ժողովում այսօր հայտարարել է «Գազպրոմ»-ի վարչության նախագահի տեղակալ Ալեքսանդր Ռյազանովը:

ՊՐԱՅՄ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ռյազանովը նշել է, որ Իրան-Հայասաստան գազատարը գնելը պայմանավորված է նրանով, որ անհրաժեշտ է բարձրացնել գազը Հայաստանին մատակարարելու հուսալիությունը, քանզի Վրաստանի տարածքով գազի փոխադրման հետ կապված իրավիճակը կայուն չէ:

Գործակալությունը նշում է, որ 2007 թվականին Իրան-Հայաստան գազատարի հզորությունը կազմելու է տարեկան 1,2 միլիարդ խորանարդ մետր գազ:

Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, թե մտադիր չեն մասնավորեցնել Իրան-Հայաստան գազատարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG