Մատչելիության հղումներ

Կիպրոսի վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց Հայ բարեգործական ընդհանուր միության օգտին


Կիպրոսի վճռաբեկ դատարանը չեղյալ է հայտարարել կառավարության որոշումը «Մելքոնյան» վարժարանին պատկանող տարածքը ազգային ժառանգություն ճանաչելու մասին, ինչը թույլ կտա Հայ բարեգործական ընդհանուր միությանը վաճառել վարժարանին պատկանող սեփականությունը: Այդ մասին հայտնել է կիպրոսյան մամուլը:

Ըստ թերթերի՝ դատարանը գտել է, որ «բավարար հիմքեր չկան» վարժարանը ազգային ժառանգություն հռչակելու համար:

«Այժմ միությունը կարող է իրականացնել իր ծրագիրը եւ վաճառել հողերը, իսկ ստացված փողերի մի մասը կհանգրվանի որոշ ընչաքաղց մարդկանց գրպաններում, որոնք օգնել են միությանը»,֊ - ասել է հանուն վարժարանի պահպանման ծավալված շարժման ակտիվիստ Մասիս Տեր-֊Բարթողը:

Նրա կարծիքով՝ «Նիկոզիայում եւ Երեւանում մարդիկ կան, որոնք հավատում են միության ստերին եւ թույլատրում են նրանց անօրինական գործողությունները»:

Հայ բարեգործական ընդհանուր միությունը ամիսներ առաջ որոշել էր փակել «Մելքոնյան» վարժարանը՝ պատճառաբանելով, թե այն ֆինանսական կորուստներ է բերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG