Մատչելիության հղումներ

Հրդեհի պատճառով մի քանի ժամով հոսանքազրկվել են «Արմինկո»-֊ն, «Արմենպրես»-֊ը եւ «Նոյյան տապան»֊-ը


Այսօր հրդեհ է բռնկվել Իսահակյան 28 հասցեում գտնվող շենքի նկուղում, ինչի արդյունքում շենքը ժամանակավորապես հոսանքազրկվել է եւ խափանվել է «Արմինկո» ընկերության, ինչպես նաեւ «Արմենպրես» եւ «Նոյյան տապան» գործակալությունների աշխատանքը:

Հրդեհը հանգցվել է, մի քանի ժամից էլեկտարմատակարարումը վերականգնվել է:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց «Նոյյան տապան» գործակալության տնօրեն Տիգրան Հարությունյանը, հրդեհը, մասնագետների կարծիքով, ամենայն հավանականությամբ, բռնկվել է էլեկտրական մալուխի վնասվածքի պատճառով:

«Կրակ գրեթե չի եղել, բայց ծուխը լցվել է շենքի ներսը»,֊ - ասել է Տիգրան Հարությունյանը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG