Մատչելիության հղումներ

Երեւանցիները «ամանորյա նորմալ սեղանը» մոտ 1000 դոլար են գնահատում


Նախատոնական թանկացում
please wait

No media source currently available

0:00 0:02:03 0:00

Համաձայն Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի հաշվարկների` ամանորյա պատշաճ սեղան գցելու համար համեստ հայ ընտանիքին հարկավոր է նվազագույնը 500 դոլար:

Համաձայն Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի հաշվարկների` ամանորյա պատշաճ սեղան գցելու համար համեստ հայ ընտանիքին հարկավոր է նվազագույնը 500 դոլար:

«Մեր երկրում կան մարդիկ` 12-ից մինչեւ 20 տոկոս, որոնց համար, վճարունակությունից ելնելով, ոչ մի նշանակություն չունի գների թռիչքը` եւ սննդի, եւ հագուստի, եւ ավտոմեքենայի: Բայց մեզ հետաքրքրում է մնացած 80 տոկոսը, որից 50 տոկոսը գտնվում է աղքատության շեմին կամ շեմից էլ ներքեւ», - չորեքշաբթի օրը կայացած մամլո ասուլիսին ասաց Արմեն Պողոսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցումները երեւանցիների շրջանում ցույց են տալիս, որ վերջիններս «ամանորյա նորմալ սեղանը» գնահատում են մոտավորապես 1000 դոլարի կամ 300-350 հազար դրամի սահմաններում: Վերջիններս նաեւ դժգոհեցին համատարած թանկացումներից:

Պողոսյանը նկատում է, որ ցանցային խանութներում գների թռիչք չկա, թանկացումը այստեղ համեմատաբար զուսպ է, առեւտուրը առավել անվերահսկելի է փողոցում եւ կրպակներում: Նախատոնական օրերին գների աճ է նկատվում հատկապես մսամթերքի, պանրի, ձվի, մրգի եւ քաղցրավենիքի շուկայում:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախատոնական ամսում առաջին անհրաժեշտության ապրանքների, հատկապես սննդամթերքի շրջանառությունը եռակի ավելանում է:

«Դա պարադոքս է, դժվար է պատկերացնել: Մարդու ստամոքսը նույնն է, չէ՞, բայց այդպիսին ենք մենք», - ասում է Արմեն Պողոսյանը:

Սպառողների ասոցիացիայի նախագահը նաեւ խորհուրդ է տալիս նախատոնական գնումներ կատարելիս հաշվարկներ անել սեփական գրպանին եւ ստամոքսին համապատասխան, ոչ թե մի քանի անգամ ավելի:

«Հաճախ մի մասը թափվում է եւ ավելի վատը նա է, որ մի մասն էլ մնում է 8-րդ կամ 13-րդ օրը ուտում ենք: Մեր տնտեսուհիները պետք է ավելի հաշվենկատ լինեն, որ այն հաշվարկով գնումները կատարեն, որ հնացած ապրանք չուտենք», - ասաց նա:

Սակայն փողոցային առեւտրով զբաղվով անձինք «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժգոհեցին այս տարվա նախատոնական եռուզեռից` ասելով, թե գնորդների թիվն ու առեւտրի ծավալները կտրուկ նվազել են անցյալ եւ նախանցյալ տարվա համեմատ:

Խոսելով սպառողների իրավունքների մասին` Արմեն Պողոսյանը ընդգեց, որ դրանք Ամանորի նախաշեմին առավել քան խախտված են, այսինքն վաճառվող ապրանքների ծագման, սանիտարական եւ գնային վերահսկողությունը այս օրերին բավարար չէ:

«Պաշտպանվածությունը առանց այդ էլ բավարար չէ, իսկ նախատոնական վիճակում միանշանակ վատթարանում է, որովհետեւ կասկածելի ծագման [սնդամթերքի] անվերահսկելի շրջանառությունը այդ ընթացքում շատանում է» - ասաց Պողոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG