Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանին շնորհավորել են Հովհաննես Չեքիջյանը, Արտավազդ Փելեշյանը


Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվ
Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Հովհաննես Չեքիջյանը եւ անվանի կինոռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Արտավազդ Փելեշյանը:

«Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը եւ անձամբ ես ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի դժվարին և պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ», - ասված է, մասնավորապես, Հովհաննես Չեքիջյանի ուղերձում։ - «Այսօր, երբ իրականացել է մեր ժողովրդի եւ նրա մեծ նվիրյալների դարերով փայփայած երազանքը, երբ անմահ Կոմիտասի երգը թեւածում է անկախ եւ ազատ Հայաստան եւ Արցախ աշխարհի ջինջ երկնքում, համոզված ենք, որ Ձեր անսպառ կամքով, ուժ ու եռանդով լի հմուտ ղեկավարությամբ կունենանք էլ ավելի ծաղկուն, բարեկեցիկ և հզորացած Մայր հայրենիք»:

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, մեծ եռանդ ու նորանոր հաջողություններ կյանքում և գործում», - նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` ասված է Արտավազդ Փելեշյանի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG