Մատչելիության հղումներ

Շավարշ Քոչարյան. Բաքուն պետական մակարդակով խրախուսում և ուղղորդում է ահաբեկչությունը


ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ
ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ

«Այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը պայքարում է ահաբեկչական կազմավորումների բարբարոսական գործողությունների դեմ, այդ նույն անմարդկային ձեռագրով գործում է միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետությունը՝ Ադրբեջանը», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին՝ «Ինչպե՞ս կմեկնաբանեք այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահը պարգևատրել է և լուսանկարվել ադրբեջանական զինծառայողի հետ, որը, ըստ ադրբեջանական լրատվական կայքերի, օրեր առաջ ցուցադրաբար պատկերված էր ԼՂ Պաշտպանության բանակի զինծառայող Քյարամ Սլոյանի անդամահատված գլուխը ցուցադրող լուսանկարներում», Քոչարյանը ասել է. - «Նման հանցագործության խրախուսումն ամենաբարձր պետական մակարդակով Ադրբեջանի համար նորություն չէ. Բուդապեշտում քնած վիճակում հային կացնահարելու համար հունգարական դատարանի կողմից ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովը, 2012 թվականին Բաքու արտահանձնվելուն պես, Ադրբեջանի նախագահի կողմից անմիջապես ազատվեց պատիժը կրելուց, պարգևատրվեց և հերոսացվեց»:

«Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ս.թ. ապրիլին սանձազերծված ագրեսիայի ընթացքում դպրոցների նպատակային հրետանակոծումը, ինչի արդյունքում զոհվել և վիրավորվել են երեխաներ, տարեց անձանց կտտանքների և խոշտանգումների միջոցով տանջամահ անելը, ԼՂ գերեվարված զինծառայողների դիակների խեղումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը որդեգրել է պետական մակարդակով խրախուսվող և ուղղորդվող ահաբեկչության և մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելու քաղաքականություն», - ընդգծել է Հայաստանի ԱԳ փոխնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG