Գլխավոր թեմաներ.
«Մարտի 1»-ի էջը «չի էլ բացվել»
Գլխավոր էջ
Ինչպես լսել
Ժամանակացույց
Վիդեո
Մաքսլիբերթի
in English
ՈՒրբաթ, Հուլիս 10, 2009 Ժամանակը Երեւանում 05:57
Լուրեր
Հայաստան
Քաղաքական
Տնտեսություն
Մշակույթ
Իրավունք
Ազատ խոսք
Տարածաշրջան
Միջազգային
Օրվա մամուլ
Արխիվ
in English
Շուտով եթերում
Նախորդ օրվա հիմնական ծրագրի կրկնությունը
07:00 - 08:00
«Ազատություն» ռադիոկայանի առավոտյան ծրագիր
09:00 - 09:15
«Ազատություն» ռադիոկայանի ցերեկային ծրագիր
15:00 - 15:20
Ձայնագրված
Ժամանակացույց
Օգնություն
Այլ աղբյուրներ
RFE/RL
ArmeniaNow
A1plus News
Հայերեն արխիվ
Գրիգորի Սարկիսյանը ազատվել է Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից
27.05.2008
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Գրիգորի Սարկիսյանին Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը:
Գրիգորի Սարկիսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ օրերս աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել` «այլ աշխատանքի հետ կապված»: Միաժամանակ, նա դժվարացավ հայտնել, թե ո՞րն է լինելու այդ նոր աշխատանքը. - «Դիմումս գրել եմ, բայց դեռ տեղյակ չեմ»:
Նա չհամաձայնեց այն մտքին, որ իր կողմից նման ձեւով դիմում գրելը անսպասելի էր. - «Բայց ինչո՞ւ է անսպասելի: Ես տասը տարուց ավելի է ծառայության պետ եմ»:
Ոստիկանության պետի պաշտոնում իր հնարավոր նշանակման առնչությամբ Սարկիսյանը ասաց. - «Այ, դա չեմ իմանում, չէ երեւի»:
Որեւէ պաշտոնի չնշանակվելու դեպքում նա պատրաստվում է հանգստանալ, սակայն, ամեն դեպքում, մնալու է Հայաստանում:
Գրիգորի Սարկիսյանը տեղյակ չէ, թե ո՞վ կարող է լինել Պետական պահպանության ծառայության նոր պետը:
Նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր հարաբերություններին առնչվող հարցին ի պատասխան` Սարկիսյանը դրանք բնորոշեց որպես «շատ լավ»:
«Իսկ ինչո՞ւ եք հրաժարվել ձեր պաշտոնից», - այս հարցին նա արձագանքեց. - «Ոչ թե հրաժարվել, ես չեմ հրաժարվել պաշտոնից: Երեւի այլ գործի տեղափոխվելու հետ կապված»:
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ իր նշանակվելու հնարավորության կապակցությամբ Սարկիսյանը հայտարարեց. - «Ես միշտ կամ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ: Որպես զինվոր` ես նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի զինվորն եմ, պետք է կանգնեմ իրենց կողքին մշտական»:
Շրջանառվող վարկածներից մեկի համաձայն` մարտի 1-ին ցուցարարների դեմ խիստ միջոցներ կիրառելու հրամանը տվել է Գրիգորի Սարկիսյանը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` նա կտրականապես հերքեց իր հրաժարականի կապը մարտի 1-ի իրադարձությունների հետ: «Ոչ, նախագահի ուզելով է եղել [հրաժարականը]», - ասաց Սարկիսյանը:
Ռուզաննա Ստեփանյան եւ Ռուզան Խաչատրյան
Փոխանցել.
Ինչպես փոխանցել
Տեքստի չափը
Տպել
Ուղարկել
Վերջին հոդվածները
ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մեկնաբանում է բանակցային գործընթացը
Էներգետիկայի նախարարը պարզաբանում է Warley Parsons-ի հետ կնքված պայմանագրի մանրամասները
Լեւոն Բարսեղյան. «Քոչարյան Ռոբերտը գրել էր, թե՝ ֆինանսավորում չեք տալիս, մի տվեք»
Ալեքսանդր Արզումանյանը քննադատում է իշխանություններին «Մարտի 1»-ը կոծկելու համար
Էլմար Մամեդյարով. «Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանը պետք է որոշի»
Ամենաշատ կարդացվածը
Սերժ Սարգսյանը մտահոգություն է հնչեցնում հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ
Մոսկվա ժամանեց Միացյալ Նահանգների նախագահը
Խաչատուր Սուքիասյան. «Ես ներկայանալու հետ կապված խնդիր չունեմ»
Sarkisian Signals Frustration With Turkey
Ղարաբաղի իշխանությունները մերժել են Սեֆիլյանի դիմումը
Կայքէջի ծառայություններ.
Podcast
RSS