Կիրակի, Փետրվար 12, 2012 Ժամանակը Երեւանում 03:11

Իրավունք

Սպանություն Ալավերդիում

Անցած գիշեր ժամը 02.20-ին Ալավերդիում հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է 30-ամյա Կարեն Սոխակյանը:

Ավտոմեքենան, որի մեջ էր Կարեն Սոխակյանը:
x
Ավտոմեքենան, որի մեջ էր Կարեն Սոխակյանը:

Մուլտիմեդիա

Աուդիո
Տեքստի չափը - +
Շուրջ 20.000 բնակիչ ունեցող Ալավերդիում սպանություններ հազվադեպ են լինում: Բնույթով խաղաղ Ալավերդիի գիշերային անդորրն անցած գիշեր խախտվեց՝ ինքնաձիգ հրազենի կրակոցներից:

Ալավերդու բնակիչ 33-ամյա Սպարտակ Մանուչարյանը իր շենքի մոտ գիշերվա ժամը 1-ից հետո, սպասում էր համաքաղաքացի՝ Ռուսաստանում քրեական հեղինակություն համարվող Կարեն Սոխակյանին, որին «Սոխ» մականունով էին դիմում:

Ալավերդիում ասում են, թե 30 տարեկան Կարեն Սոխակյանը ռեստորանից ընկերուհուն տուն էր բերում: Սա հաստատեց Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:

Ընկերուհին Սպարտակ Մանուչարյանի հարեւանուհին է: Սպարտակը սպասել էր, որ Կարենի ընկերուհին իջնի ավտոմեքենայից, հետո միայն կրակոցներ արձակել «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Կարեն Սոխակյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելիս: Սպարտակը փախել էր, իսկ առավոտյան ժամը 9-ին հանձնվել ոստիկանություն:

Այն շենքում, որտեղ բնակվում է սպանվածի ընկերուհին ու սպանողը՝ Սպարտակ Մանուչարյանը, այսօր արդեն խաղաղ էր: Մի քանի երիտասարդ էր հավաքված շենքի բակում: Սպարտակի հարեւանները պատմում են, թե շատ են վախեցել կրակոցներից ու տներից դուրս չէին եկել:

Սպարտակի հարեւանները կամ չգիտեին կամ էլ խուսափում էին ասել, թե ինչն է սպանության պատճառը: Միայն պատմում էին, թե նա լավ ընտանիք ունի. երկու երեխաների հայր է, վեց եղբայր ունի, որոնցից մեկը զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ, Սպարտակն էլ եղբոր զոհվելուց հետո հրաժարվելով բանակում ծառայել՝ դատապարտված է եղել:

Լոռու մարզի դատախազն ասում է, թե Սպարտակի ու Կարենի հարաբերություններն անբարյացակամ էին, սպանությունն էլ վրիժառության հողի վրա էր: Ալավերդիցներից ոմանք էլ ասում են, թե թշնամանք ունեին. ամեն մեկը տարբեր, այսպես կոչված, քրեական հեղինակություն ունեցող խմբից էին: Կարենը Ռուսաստանում էր հայտնի, իսկ Սպարտակը մոտ էր կանգնած Ալավերդիի քրեական հեղինակություն վայելող խմբերից մեկին: Ոմանք հակված են այն կարծիքին, թե սպանությունը պատվիրված է Ռուսաստանից: Այս վարկածը Կարեն Շահբազյանը բացառում է:

«Քրեական գործով կատարվում է նախաքննություն, որով կպարզվի հանցագործության կատարման շարժառիթները եւ մյուս հանգամանքները», - հավելեց դատախազը:

Կարեն Սոխակյանն ընտանիքով Ռուսաստանում էր բնակվում: Վերջերս էր կնոջ ու վեցամյա երեխայի հետ Հայաստան էր վերադարձել: Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված 17 պարկուճ: Սպարտակ Մանուչարյանը կրակել է իր մոտ ապօրինի պահվող զենքով: Հարուցված քրեական գործով միանգամից երկու հոդված է առաջադրվել` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, ինչի համար սահմանված է 15 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում, եւ ապօրինի զենքի օգտագործում՝ առավելագույնը երեք տարվա ազատազարկմամբ:

Այլ հրապարակումներ

Աուդիո Վիսոցկու մասին գեղարվեստական ֆիլմը Երեւանում է

Մահվանից շուրջ 32 տարի անց վերջապես մեծ էկրան է բարձրացել Վլադիմիր Վիսոցկու մասին առաջին գեղարվեստական ֆիլմը:

Աուդիո Վարչապետը Լոռիում քննարկել է ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը

Վանաձորում մոտ հարյուր հոգի համալրեցին իշխող Հանրապետական կուսակցության շարքերը:

Աուդիո Փետրվարի 11-ի մամուլ

«Ժամանակ» օրաթերթը առատ ձյան դեմ պայքար մղելու իշխանությունների անկարողությունից քաղաքական հետեւություն է անում. - «Եթե Երեւանի փողոցներում ձյուն մաքրող կանայք ու տղամարդիկ ընդամենը չնչին գումարներ են ստանում, պատգամավորները, որոնք վայելում են կյանքը եւ ցինիկաբար իրենց մեծամասնական վայելքներն անում դահլիճում, ստանում են հարյուրավոր հազար դրամներ: Եվ ահա, որպեսզի այդ դրամները գոնե ինչ-որ չափով արդարացվեն եւ լինեն վաստակած, երեւի թե լավ կլիներ, որ նրանք պարզապես դուրս գային փողոց եւ լծվեին քաղաքը ձյունից մաքրելու աշխատանքին»: