Շաբաթ, Փետրվար 11, 2012 Ժամանակը Երեւանում 10:28

Մշակույթ

Մարկ Արյանի ստեղծագործությունը` Ստամբուլի մասին երգերի ձայնասկավառակում

Թուրքիայում թողարկվել է Ստամբուլի մասին երգերի նոր ձայնասկավառակ, որտեղ ընդգրկված են քաղաքի մասին արտասահմանցի հեղինակների 12 ստեղծագործություններ: Ձայնասկավառակի առաջին երգը ծագումով հայ` ֆրանսիացի երգիչ Մարկ Արյանի «Ստամբուլ» ստեղծագործությունն է:

Տեքստի չափը - +
Թուրքիայում թողարկվել է Ստամբուլի մասին երգերի նոր ձայնասկավառակ, որտեղ ընդգրկված են քաղաքի մասին արտասահմանցի հեղինակների 12 ստեղծագործություններ:

«Երգեր Ստամբուլի համար» անվանումն ունեցող ձայնասկավառակի առաջին երգը ծագումով հայ` ֆրանսիացի երգիչ Մարկ Արյանի «Ստամբուլ» ստեղծագործությունն է:

Երգերը այս սկավառակում հնչում են նոր գործիքավորմամբ, նաեւ` ժամանակակից թուրք երգիչ-երգչուհիների կատարմամբ: Սակայն երգերի բառերը չեն փոփոխվել, դրանք բնօրինակով են կատարվում: Մարկ Արյանի «Ստամբուլ»-ը, օրինակ, ֆրանսերեն է հնչում:

«6 ամիս է տեւել, մինչեւ մտահղացման հեղինակները կարողացել են Ստամբուլի մասին հնչած հանրահայտ երգերը նախ ընտրել, ապա` ձայնագրել», - տեղեկացնում է թուրքական «Զաման»-ը` բացատրելով. - «Կատարումներում թուրքական ազգային երաժշտական գործիքներ են օգտագործված, ինչպես` ուդը, քանոնը, բենդիրը եւ դերբուկան»:

Ոճային ընդգրկման առումով էլ` ալբոմը մեծ բազմազանություն է ապահովել. ալբոմում զետեղվել են ինչպես, օրինակ, ֆրանսիացի երգահաններ Բել դյու Բերիի եւ Դեյվիդ Լյուիսի` «Ստամբուլ` ոչ Կոստանդնուպոլիս»` 1953-ին հեղինակած ստեղծագործությունը, այնպես էլ էլեկտրոնային երաժշտության հիմնադիր համարվող` բրիտանացի Մարկ Ալմոնդի «Նա իմ հոգին տարավ Ստամբուլ» երգը:

Այլ հրապարակումներ

Աուդիո «Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը

Ղարաբաղյան հակամարտությունը քննարկման առարկա է դարձել Միավորված ազգերի կազմակերպությունում։ Հարավային Օսիայում իրավիճակը կրկին սրվել է. ուժային կառույցների ներկայացուցիչները երեկ հարձակվել են նախագահության ընդդիմադիր թեկնածու, կրթության նախկին նախարար Ալլա Ջիոեւայի շտաբի վրա։ Մինչ Ռուսաստանում նախագահական ընտրությունների քարոզարշավը թափ է հավաքում, արեւմտյան մամուլը փորձում է կանխատեսել՝ ինչ քաղաքականություն կորդեգրի Վլադիմիր Պուտինը իր հավանական հաղթանակից հետո։

Աուդիո Կիրակի օրը Շիրակի մարզում կկայանան ՏԻՄ ընտրություններ

Փետրվարի 12-ին Շիրակի մարզի 8 համայքներում կայանալիք համայնքապետերի ընտրություններում հատկապես թեժ պայքար է սպասվում Արթիկի տարածաշրջանի գյուղական համայնքներում:

Աուդիո Նախարարը պնդում է` 5 տարի հետո անմշակ հողեր չեն լինի

Սերգո Կարապետյանի համոզմամբ, կառավարության ձեռնարկած քայլերի արդյունքում հինգ տարի հետո Հայաստանում այլեւս անմշակ հողեր չեն լինի: