ՈՒրբաթ, Փետրվար 10, 2012 Ժամանակը Երեւանում 01:15

Միջազգային / Ղարաբաղյան խնդիր

Ադրբեջանը եւ Հայաստանը դեռեւս միջնորդներին չեն ներկայացրել իրենց առաջարկները

Ադրբեջանը եւ Հայաստանը դեռեւս միջնորդներին չեն ներկայացրել իրենց առաջարկները Մադրիդյան փաստաթղթի այն դրույթների վերաբերյալ, որոնց շուրջ կողմերի մոտ առայժմ փոխըմբռնում չկա։

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակով
x
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակով
Տեքստի չափը - +
Ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը։ Հարցին, թե արդյո՞ք ծրագրվում է համանախագահների այց տարածաշրջան, ռուս դիվանագետը պատասխանել է, որ միջնորդները նախ պետք է ստանան հակամարտության կողմերի առաջարկները, որից հետո կմտածեն այցի մասին։

Մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը հայտարարեց. - «Որքան ես եմ տեղյակ, Սոչիում հանդիպման ժամանակ այդպիսի բան չի հնչել [երկշաբաթյա ժամկետում առաջարկներ ներկայացնելու մասին]»։

Հունվարի 25-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ կայացած հանդիպումից հետո Յուրի Մերզլյակովը ասել էր, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում եւ հայտարարել էր, թե Բաքուն եւ Երեւանը երկշաբաթյա ժամկետում պետք է առաջարկներ ներկայացնեն չհամաձայնեցված հարցերի վերաբերյալ, որից հետո համանախագահները կրկին կայցելեն տարածաշրջան։

Այլ հրապարակումներ

Աուդիո Գործարարները կրկին առաջադրվելու են

ԱԺ գործարար պատգամավորներից ոմանք պատրաստվում են գալիք ընտրություններում առաջադրել իրենց թեկնածությունը:

Աուդիո Ծառուկյանի մերձավորը համարվող անձը ազատ է արձակվել

Դատախազության որոշմամբ, փոխվել է «Բանգլադեշցի Համո» մականունով անձի խափանման միջոցը` ստորագրությամբ չհեռանալու պայմանով:

ՀԱԿ ներկայացուցիչները քննադատում են ԲՀԿ-ի բոյկոտած օրինագիծը

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները նույնպես քննադատում են «Կանխիկ գործառնությունների սահմանափակման» մասին օրինագիծը: