ՈՒրբաթ, Փետրվար 10, 2012 Ժամանակը Երեւանում 00:36

Հայաստան

Մեկնարկել է Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Ֆրանսիա

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան
x
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան
Տեքստի չափը - +
Փետրվարի 8-ին պաշտոնական այցով Ֆրանսիա ժամանեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը։ Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ։ Մասնավորապես, փետրվարի 10-ին Սեյրան Օհանյանը հանդիպում կունենա Ֆրանսիայի պաշտպանության նախարար Էռվե Մոռենի հետ։ Հանդիպման ընթացքում ստորագրվելու է երկու երկրների միջեւ համագործակցության համաձայնագիր։

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առաջին հանդիպումներից մեկը Ֆրանսիայի հայկական համայնքի հետ էր։ Հանդիպման ընթացքում Սեյան Օհանյանը ներկայացրեց է Հայաստանի բանակի ստեղծման պատմությունը, ունեցած հաջողությունները։

«Հայոց բանակը այսօր մարտունակ է, ի վիճակի է իր առջեւ դրված խնդիրները իրականացնելու ցանկացած իրավիճակներում։ Այն լիարժեքորեն պահպանոմ է Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանները», - հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարը։ Այնուհետեւ, անդրադառնալով Ադրբեջանից հնչող պատերազմական սպառնալիքներին, Սեյան Օհանյանը հավելեց. - «Ինչքան էլ մեր հարեւանները խոսեն սպառազինման, ռազմական ճանապարհով այս կամ այն խնդիրները լուծելու մասին, այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք մեր առջեւ դրված խնդիրները իրականացնել, եւ կարծում եմ, որ դրա մասին գիտեն նաեւ մեր հարեւանները, որոնք նման ամպագոռգոռ հայտարարություններ են անում»։

Այլ հրապարակումներ

Աուդիո Գործարարները կրկին առաջադրվելու են

ԱԺ գործարար պատգամավորներից ոմանք պատրաստվում են գալիք ընտրություններում առաջադրել իրենց թեկնածությունը:

Աուդիո Ծառուկյանի մերձավորը համարվող անձը ազատ է արձակվել

Դատախազության որոշմամբ, փոխվել է «Բանգլադեշցի Համո» մականունով անձի խափանման միջոցը` ստորագրությամբ չհեռանալու պայմանով:

ՀԱԿ ներկայացուցիչները քննադատում են ԲՀԿ-ի բոյկոտած օրինագիծը

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները նույնպես քննադատում են «Կանխիկ գործառնությունների սահմանափակման» մասին օրինագիծը: