Երկուշաբթի, Փետրվար 13, 2012 Ժամանակը Երեւանում 00:29

Մաքսլիբերթի

«Կարգին հաղորդում»-ը հեռուստաեթերի գրաքննության զո՞հ

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ «Կարգին հաղորդում»-ը եթերում չէ: Փոխարենը «Արմենիա TV»-ի եթերում հեռարձակվում է «Կարգին հաղորդում - Նոստալգիա», որի ժամանակ կրկնվում են հաղորդման գոյության 7 տարիների ընթացքում նկարահանված մանրապատումները: Վերջերս մամուլում տարածված տեղեկատվության համաձայն` հեռուստաշարքի «փակման» պատճառը Հեռուստատեսության եւ Ռադիոյի ազգային հանձնաժողովի չափորոշիչներն են:

Մկրտիչ Արզումանյան (Մկո)
x
Մկրտիչ Արզումանյան (Մկո)
Տեքստի չափը - +
ՀՌԱՀ-ի չափորոշիչներն արգելում են, օրինակ, օրինազանցության, հանցագործ կենսակերպի քարոզը, հանցագործների հերոսացումը եւ ռոմանտիզացիան, թմրամոլներին եւ հարբեցողներին նմանակելը, գռեհկաբանությունը, հայհոյախոսությունը եւ այլն: Այս արգելքները վերաբերում են հեռուստաեթերում մինչեւ ժամը 24:00-ն հեռարձակվող հաղորդումներին:

«Կարգին հաղորդում»-ը ը չի փակվել, այն ժամանակավորապես դադարեցվել է», - «Մաքսլիբերթիի» հետ զրույցում ասաց Մկրտիչ Արզումանյանը (Մկո): Վերջինիս պնդեց, որ մանրապատումները եթեր չեն հեռարձակվում նաեւ իրենց նոր նախագծի ի հայտ գալու պատճառով:

Նոր նախագծի համար անվանում դեռ չեն ընտրել, Մկոն պատմեց, որ այն սերիալի է նմանվելու, աշխատելու են «Կարգին հաղորդման» դերասանները: - «Նոր նախագծից հետո էլ կվերադառնանք «Կարգին հաղորդման»-ը: Հիմա հումորի նոր ոճ ենք ուզում մատուցել հեռուստադիտողին», - նշեց նա:

Խոսելով ՀՌԱՀ-ի չափորոշիչների մասին` Մկոն ասաց, որ դրանք չի կարելի տարածել հումորի վրա: - «Ամբողջ աշխարհում հումորը հիմնված է էրոտիկ բնույթի, նաեւ քաղաքական թեմաներով հետաքրքիր անեկդոտների վրա», - կարծում է Մկոն:

ՀՌԱՀ-ի փոխնախագահ Ժիրայր Դադասյան
«Հումորային հաղորդումների համար առանձին չափորոշիչներ չեն կազմվելու», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց ՀՌԱՀ-ի փոխնախագահ Ժիրայր Դադասյանը: Նրա կարծիքով` եթե հաղորդումը չի համապատասխանում իրենց ընդունած չափորոշիչներին, ուրեմն այդ հաղորդումը պետք է տեղափոխվի կեսգիշերից հետո կամ էլ ընդհանրապես վերանա եթերից: - «Յուրաքանչյուր գռեհիկ բան հումոր չէ, ցավոք սրտի, այսօր դրանք նույնացվում են», - ասաց Ժիրայր Դադասյանը:

«Արմենիա TV»-ի հեռուստաընկերության ծրագրերի պատասխանատու Գագիկ Մկրտչյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք հետեւում են իրենց եթերին եւ ՀՌԱՀ-ի սահմանած չափորոշիչներին անհամապատասխան հաղորդումները տեղափոխելու են կեսգիշերից հետո:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
kargin
17.03.2010 00:33
+0 / -0
Kargin Haxordum-y Armenia TV-i miak kargin haxordumna... mnacacy zibila... mardik gone vorakov humor en matucum

azazel
11.03.2010 11:09
+0 / -0
Inchu pakel miak vorakov humorayin haxordum@?Mite azgovi vorakazrkvel eq?Petq che kaxvel kerparneric,isq ete aydpese uremn tox cuyc chtan HARSIK VARSIKI charpakalac marmin@,vor@ parkac sigarete cxum u anvael baner anum.Kam voch avandapasht mi Uru @ntaniq...Inch vor SERRRROJ en gorum,amote amot . Sa e hima nayum mer azg@ u @ndorinakum....Isq Hayko Mkoin misht nael enq u knaenq!!!!

herustaditox
11.03.2010 10:43
+0 / -0
Erexaner@ erbeq Hayko Mko chen xaxacel!!! Nranc sirum en!!! Ete cheq nkatel,apa hishecnem <<Vorogayt>> , <<Kyanqi gin>> u<<VIPoyan>> en xaxum.Icq Haykoi u Mkoi Haxordumner@ inchqan nael en aydqan el sirov knaen 20.00-in lini te 24.00

Անանուն
11.03.2010 02:27
+0 / -0
Hamadzayn em!!! Kargin haxordum@ en miak qich te shat normal humorayin haxordumneric er, isk ete da el en pakum, apa es cgitem inch kareli e nayel...

Անանուն
10.03.2010 22:31
+0 / -0
Մինչեւ Կարգին հաղորղումը Արմենիա TV-ում ահագին փակելու բան կա

Kara , : Erevan
10.03.2010 17:38
+0 / -0
harur tokos es haxortum@ pakvox chi....hesa anhamberkspasenk tesnenkinch norhumor petqa anen :) inchelanen verjnalinelu...u sax sirelu en......!!!!!

Կարգին-ի երկրպագու
10.03.2010 17:30
+0 / -0
Հա բայց եթե իսկականց նառկամանը ու հարբեցողը էդ հաղորդման մեջ դրական հերոսներ են, ինչ հումորի մասին ա խոսքը, թող գիշերը ցույց տան, որ էրեխեքը չուզենան ` Հայկո-Մկո խաղան... ինչքան էլ լավ` կարգին հաղորդում լինի,..

Անանուն
10.03.2010 17:05
+0 / -0
Էսքանից հետո ով ա կասկածում, որ հաղորդումը իսկապես փակվել ա