Կիրակի, Փետրվար 12, 2012 Ժամանակը Երեւանում 20:22

Մշակույթ

Մտավորականները հորդորում են չքանդել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքը

Ավելի քան վեց տասնյակ մտավորականներ նամակով դիմել են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ հույս հայտնելով, որ Մայր Աթոռը եւ ՀՀ Կառավարությունը կհրաժարվեն «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու եւ դրա տեղում քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան նոր եկեղեցի կառուցելու նախաձեռնությունից` «ի նշան խորաթափանցության եւ հայ ժողովրդի մշակութային արժեքների նկատմամբ հարգանքի»:

«Մոսկվա» կինոթատրոնի շենքը:
x
«Մոսկվա» կինոթատրոնի շենքը:

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Մտավորականները հորդորում են չքանդել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքը

Տեքստի չափը - +
Հայաստանի կառավարությունը, հիշեցնենք, փետրվարի 25-ին որոշում է ընդունել` Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքն անհատույց` սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան նոր եկեղեցի կառուցելու համար։

Պնդելով, որ ճարտարապետներ Սպարտակ Կնտեղցյանի եւ Թելման Գեւորգյանի հեղինակած շինությունը Երեւանի «սակավաթիվ կառույցներից է, որն ունի բարձրարժեք ճարտարապետական լուծումներ ու լավագույնս ներգծված է մեր քաղաքին», նամակի հեղինակները հույս են հայտնում, որ «Մայր Աթոռը եւ ՀՀ Կառավարությունը կհրաժարվեն այս նախաձեռնությունից` ի նշան խորաթափանցության եւ հայ ժողովրդի մշակութային արժեքների նկատմամբ հարգանքի»։

Խորհրդային տարիներին քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանին նամակով դիմել է նաեւ Հայաստանի ճարտարապետների միությունը, որի նախագահ Մկրտիչ Մինասյանը չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տարակուսանք հայտնեց, թե ինչպես կարող էր կառավարությունը նման որոշում ընդունել՝ առանց հասարակական քննարկումների ու մասնագետների հետ խորհրդակցելու:

«Պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկից կամայական հանել նման շնշանակությամբ շինությունը, որը մեծ հետք է թողել ժամանակակից հայ ճարտարապետության մեջ, չի կարելի», - ասաց Մինասյանը: - «Մենք վրդովված ենք, որ պետությունը կարողանում է հեշտությամբ հանել պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկից նման շինությունը»:

Ճարտարապետ Լեւոն Վարդանյանի համոզմամբ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը «հետթամանյանական շրջանում ժամանակակից ճարտարապետության ասպարեզում ամենափայլուն օրինակն է»:

«Որովհետեւ դա միակ կառույցն էր, որ հասավ համաշխարհային բոլոր ստանդարտներին», - փաստարկեց նա՝ շարունակելով. - «Եթե մենք՝ երեւանցիներս, մեզ համարում ենք քաղաքացիներ, մենք բոլորով պետք է ոտքի կանգնենք եւ թույլ չտանք, որ այս գործընթացը շարունակվի»:

Այլ հրապարակումներ

Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում հանրապետության 9 մարզերում։

Աուդիո Վիսոցկու մասին գեղարվեստական ֆիլմը Երեւանում է

Մահվանից շուրջ 32 տարի անց վերջապես մեծ էկրան է բարձրացել Վլադիմիր Վիսոցկու մասին առաջին գեղարվեստական ֆիլմը: