Երկուշաբթի, Փետրվար 13, 2012 Ժամանակը Երեւանում 02:10

Միջազգային / Տարածաշրջան

Հայաստանի խորհրդարանի նախագահը երախտագիտություն է հայտնում Շվեդիայի Ռիգստագի նախագահին

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր նամակ է հղել Շվեդիայի Թագավորության Ռիգստագի նախագահ Պեր Վեստերբերգին՝ իր «գոհունակության ու երախտագիտության զգացումն» արտահատելով Շվեդիայի խորհրդարանում 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման մասին։

Ազգային ժողովի շենքը
x
Ազգային ժողովի շենքը
Տեքստի չափը - +
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ եւ ի դեմս Ձեզ` Շվեդիայի խորհրդարանին` մարդկության պատմության ամենաողբերգական էջերից մեկին` հայոց ցեղասպանությանը ճշմարտացի ու արժանապատիվ հայացքով նայելու եւ արդարամիտ որոշում կայացնելու համար», - ասված է նամակում։

«Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելով` դուք ձեր ներդրումն եք անում աշխարհում նման ողբերգությունների կրկնությունը հետագայում կանխելու եւ ժողովուրդների ճակատագրերի դեմ ուղղված անմարդկային քայլերը բացառելու գործընթացում», - գրել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահը։

Այլ հրապարակումներ

9 մարզերում ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին

Կիրակի օրը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին հանրապետության 9 մարզերում։

Աուդիո Վիսոցկու մասին գեղարվեստական ֆիլմը Երեւանում է

Մահվանից շուրջ 32 տարի անց վերջապես մեծ էկրան է բարձրացել Վլադիմիր Վիսոցկու մասին առաջին գեղարվեստական ֆիլմը: