Երկուշաբթի, Փետրվար 13, 2012 Ժամանակը Երեւանում 00:30

Միջազգային / Տարածաշրջան

Ցեղասպանության բանաձեւերի հետ կապված` Դավութօղլուն հանդիպում է ունեցել Մեջլիսի հանձնաժողովում

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երկուշաբթի օրը երկրի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին տեղեկություններ է փոխանցել Հայոց ցեղասպանության շուրջ բանաձեւերի վերաբերյալ, որոնք շրջանառության մեջ են դրվել մի շարք երկրների խորհրդարաններում, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

Ահմեդ Դավութօղլու
x
Ահմեդ Դավութօղլու
Տեքստի չափը - +
«Կառավարության ազդեցությունը այդօրինակ նախագծերի վրա պետք է ավելանա», - հայտարարել է Դավութօղլուն եւ ընդգծել. - «Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պետք է ընդլայնի կապերը այլ երկրների օրենսդիր մարմինների հետ»։

Թուրքական աղբյուրների հաղորդմամբ, քննարկմանը, որը հիմնականում ծավալվել է փակ դռների ետեւում, մասնակցել են նաեւ Միացյալ Նահանգներից եւ Շվեդիայից Անկարա վերադարձած թուրք դեսպանները։

Հայ - թուրքական հարաբերություններն ու ցեղասպանության շուրջ ընդունված բանաձեւերը նույն օրը Անկարայում քննարկել են նաեւ Թուրքիայի արտգործնախարարը եւ Եվրամիության` ընդարձակման հարցերով հանձնակատարը։

«Ֆրանսպրես» գործակալության հաղորդմամբ` եվրոպացի դիվանագետը եւս մեկ անգամ կոչ է արել պաշտոնական Անկարային ջանքեր գործադրել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։

Անդրադառնալով ցեղասպանության շուրջ ընդունված օրինագծերին` հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ասել է. - «Ես` որպես մեկը, ով եկել է նախկին Չեխոսլովակիայից, ներկայումս` Չեխիայի Հանրապետությունից, գիտեմ, որ պատմության քաղաքականացումը կարող է առավել դժվարացնել հաշտեցման գործընթացը»։

Այլ հրապարակումներ

9 մարզերում ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին

Կիրակի օրը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին հանրապետության 9 մարզերում։

Աուդիո Վիսոցկու մասին գեղարվեստական ֆիլմը Երեւանում է

Մահվանից շուրջ 32 տարի անց վերջապես մեծ էկրան է բարձրացել Վլադիմիր Վիսոցկու մասին առաջին գեղարվեստական ֆիլմը: