Կիրակի, Փետրվար 12, 2012 Ժամանակը Երեւանում 20:20

Մշակույթ

Առաջին տղա «Հայ Սուպերսթար»-ը «Մաքսլիբերթի»-ի հյուրասրահում

«Հայ Սուպերսթար – 4» նախագծի ավարտից անմիջապես հետո հաղթող Րաֆֆի Օհանյանը առաջին բացառիկ հարցազրույցն է տվել «Մաքսլիբերթի»-ին:

Րաֆֆի Օհանյանը «Մաքսլիբերթի»-ի հյուրասրահում
x
Րաֆֆի Օհանյանը «Մաքսլիբերթի»-ի հյուրասրահում

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Առաջին տղա «Հայ Սուպերսթար»-ը «Մաքսլիբերթի»-ի հյուրասրահում

Տեքստի չափը - +

«Շատ ուժեղ էներգետիկ դաշտ էի զգում, այդքան լավ երբեք երեւի չէի զգացել, իհարկե չէի հավատում, որ ի վերջո կհաղթեմ», - պատմեց հաղթանակից հետո դեռ «ուշքի չեկած» Րաֆֆին:
Րաֆֆի Օհանյան. «Հիմա իմ ապագան «Շանթ» հեռուստաընկերության հետ եմ պատկերացնում»


Եզրափակիչ համերգից հետո սուփերսթարցիներով գնացել են միասին նշելու հաղթանակը: - «Ամենամեծ նվերը, որ ստացա, անվճար տեսահոլովակ նկարահանելու հնարավորությունն է, եւ հիմա իմ ապագան «Շանթ» հեռուստաընկերության հետ եմ պատկերացնում»:

«Հայ Սուպերսթար» նախագծի պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը «Մաքսլիբերթի»-ին պատմեց, որ Րաֆֆին 3 տարվա պայմանագիր է կնքել եւ այդ ընթացքում պարտավոր է ամեն ինչ համաձայնեցնել «Շանթ» հեռուստաընկերության հետ:

Մեկնաբանելով այն ասեկոսեները, թե նախագծի մասնակիցների եւ մասնավորապես իր եւ Սուրեն Առուստամյանի միջեւ լարվածություն կա` Րաֆֆի Օհանյանը նշեց, որ «այդ լարվածությունը դուրս չի եկել նախագծի շրջանակներից». – «Ոչ մի կոնֆլիկտ չի եղել, միայն լարված հարաբերություններ էին, մանավանդ, որ վերջում 3-ով էինք մնացել», -ասաց նա:

Ռաիսա Ավանեսյան
Նոր «Հայ Սուպերսթար»-ի անունը հրապարակելուց հետո շատերի համար անսովոր էր եզրափակչի մյուս մասնակցի`Ռաիսա Ավանեսյանի պահվածքը, ով շատ ուրախ շնորհավորեց Րաֆֆիին: «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նա ասաց, որ «անկեղծ ուրախ էր Րաֆֆի հաղթանակի համար, չնայած որ ինքն էլ հաղթելու մեծ ցանկություն ուներ»:

«Ես շատ թեթեւ եմ տանում, քանի որ ապագան է կարեւոր. հենց ապագան ցույց կտա, թե որն է ճիշտը», - ասաց Ռաիսան:
Ռաիսա. Ավանեսյան. «Ես շատ թեթեւ եմ տանում, քանի որ ապագան է կարեւոր. հենց ապագան ցույց կտա, թե որն է ճիշտը»


Համերգի ավարտից հետո ուրախ չէին, օրինակ, ժյուրիի անդամներից Եգոր Գլումովը և Արվին Քոչարյանը: Վերջինս «Մաքսլիբերթի»-ին փոխանցեց, որ «թեեւ ժյուրին քվեարկելու իրավունք չուներ, բայց ինքը վստահ է, որ եթե ժյուրին քվեարկեր, ապա կհաղթեր Ռաիսան»: Ռաիսայի հաղթանակն էր ակնկալում նաեւ Եգոր Գլումովը:

Րաֆֆի Օհանյան
Այդուհանդերձ, հաղթողը Րաֆֆին է, ում կյանքում այս նախագիծը «շատ բան է փոխել»: Հիմա նա իրեն համարում է կայացած երգիչ եւ մարդ: Իսկ բոլոր հետաքրքրվողներին ասաց, որ դեռ ընկերուհի չունի, բայց սիրահարված է:







Այլ հրապարակումներ

Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում հանրապետության 9 մարզերում։

Աուդիո Վիսոցկու մասին գեղարվեստական ֆիլմը Երեւանում է

Մահվանից շուրջ 32 տարի անց վերջապես մեծ էկրան է բարձրացել Վլադիմիր Վիսոցկու մասին առաջին գեղարվեստական ֆիլմը:

Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ էջ 3-ից
    Հաջորդը 
-------- , : Ստեփանավան
20.03.2010 17:59
+0 / -0
Իհարկե ես շատ ուրախ եմ Րաֆֆիի համար, շնորհավորում եմ նրան հաղթանակի կապակցությամբ: Սակայն ի սրտե ցանկանում էի, որ հաղթեր Ռաիսան: Ինձ թվում է նա նույնպես արժանի էր այդ հաղթանակին:Ես համոզված եմ.որ Ռաիսան փայլուն ապագա կունենա: Նա արդեն կայացած երգչուհի է:

Rejina , : France
19.03.2010 07:03
+0 / -0
I would like to congratulate Raissa for her excellent performances and I wish her all the best.She can even be one of the best in the world!!!!
Bravo,Bravo,Bravoooooooooooooooooo

Arpineh , : Austria
19.03.2010 07:00
+0 / -0
with regard to the point tha everybody loves Raffi's heavenly voice , we should never forget the point that for all these months Raisa was well qualified as Armenian music super start with its beautiful talent in peforming on the scene which showed her ability to attract the attention of all as if a proffesional singer was performing for her fans .So let it be the way it is we like it or not some people have closed their eyes on reality and took their pride instead .Raisa never stop being perfect love U so

Ֆլորա , : Yerevan
18.03.2010 11:28
+0 / -0
Շնորհավորում եմ բոլորիս Րաֆֆիի հաղթանակի համար։ Սա շատ արժանի ու միաժամանակ շատ դաժան հաղթանակ էր։ Րաֆֆին հերոս է , որ կարողացավ այդ "կեղծ բարեպաշտների" շրջանակում դիմանալ ու հավատալ ու հաղթել։ Կեցցես։ Պարզվում է ճշմարտություն ու արդարություն պահանջելը այսօր աններելի սխալ է, ու իհարկե դժվար է ընդունել , որ 20-21ամյա երիտասարդը կարող է ավելին լինել, սա ժյուրիին էր վերաբերում։ Պետք չի այդքան փոքրոգի լինել։ Մենք բոլորս էլ ազատ ենք մեր ֆավորիտների հարցում, բայց պետք չէ ստորացնել ու զրոյացնել այն, ինչ արժեքավոր է։ Ու ամեն դեպքում, ինչքան էլ ասեք, թե տիտղոսը կարևոր չէ, շատ էլ կարևոր է ու փաստն այն է, որ հաղթողը Րաֆֆին է, այն մարդը, ով արժանի է դրան։
Իսկ Րաֆֆիին ցանկանում եմ ուժ, համբերություն , մեծ կամք և հաջողություններ ցանկացած գործում։ Ես ու ինձ նման շատերը ի սրտե ուրախ են քեզ համար ու ուրախանալու են քո հետագա հաջողություններով ու հաղթանակներով,իսկ դրանք հաստատ լինելու են։ Առաջ Րաֆֆի ջան։

ROSE , : USA
18.03.2010 11:14
+0 / -0
Dzhgoh linenk teh chlinenk Rafiin hagtez,byz chmoranank teh kveargootune artar cher,inchoo ayn badzharov vor Iran a hayer chein garogh cveargin Raissayi hamar yev Raissan mnaz menag.Sood cheh vor Raissan gayazaz yergchoohi a yev amenkiz aveli professional er bem barzranoom,yev amnek hedakrkrootyan ain didoom nra hamerg.Havadalov Raffi barzootyoon yev amenagarevor vor na el hay e yev hayrenagiz yev oorakhanoomenk voreve hayi hagtanagi hamar,professional desagediz Raissan amena lav yergchohiner.Yes zhanganoomem yergoosin barzrootuner,togh sa irenz gorzi verj chlini.

Ստելլա , : Էջմիածին
17.03.2010 17:02
+0 / -0
Շնորհավորում եմ Շանթ հեռուստաընկերությանը արդար և ճիշտ որոշում կայացնելու համար (չնայած որոշ մարդկանց համառ ջանքերի): Ուրախ եմ, որ իր բարի համբավն ու տարիների արդար վաստակը գերադասեց առօրյա ճղճիմ ու չնչին ցանկություններից, որոնք սպանում են Մարդու մեջ Մարդը: Բայց եկեք անկեղծ լինենք ու խոստովանենք, որ Շանթը մի պահ տուրք տվեց ու ողջունեց որոշ մարդկանց (այս դեպքում` ժյուրիի անդամների) անմարդկային ու քինախնդիր արարքները: Պարզապես ապշած եմ` ինչպես կարելի է այդքան չարություն ու թշնամություն դրսևորել մի 20 ամյա տաղանդաշատ երիտասարդի նկատմամբ, ով ընդամենը համարձակություն ունեցավ արտահայտել սեփական մտքերն ու կարծիքները և չփորձեց կապկել մյուսներին` սիրաշահելով ժյուրիի անդամներին: Իսկ ժյուրիի անդամներն էլ չպետք է դժգոհեն. քաղեցին իրենց ցանած սերմերի պտուղները...
Ինչևէ, ամեն ինչ արդեն հետևում մնաց, ու հավատացած եմ, որ մեզ` բոլորիս, դեռ շատ առիթներ կընձեռվեն հպարտանալու վեհանձն Րաֆֆի Օհանյան անունով, ով արդեն իսկ ապացուցել է իր իսկական հայ լինելը` ի տարբերություն որոշ մարդկանց, ովքեր Լոս-Անջելեսյան իրենց տաքուկ անկյուններից անհիմն դատողութուններ են անում նրա հասցեին:
Ծաղիկների կողքին փշեր էլ են աճում (այլապես մարդը կլճանար): Րաֆֆի' ջան, դու մնա միշտ քո բարձունքի վրա` անտարբեր շուրջդ տիրող խավարին: Երբեք չկորցնես քո մեջի հուրը. այն ջերմացնում է շատերին...

Garnik , : USA
17.03.2010 05:21
+0 / -0
Kartsum em, petq che amen inchic @ntrutyunner sarqel. Piti haxter arjanavor@. Hargelov Raffiin, Indz tvum e na errordn er...Raisaic u Surenic heto. Raisan annman dzainain hnaravorutyunnerov e ojtvac, isk Suren@ nviryal erajisht e (te texnikayov, te jashakov).
Stacvec, vor profesional jurin vochinch chi voroshum (angam ayn depqum, erb miadzayn en havanum mekin). El um er petq ayd mardkanc nerkaytyun@. "SHANT"-@ petq e veranayi jurii iravasutyunner@ (ete da chi hakasum naxagtsi kanonnerin). Hakarak depqum "SHANT"-@ mi koxmic tmbkaharum e, te "mez mot kextsiqner chen linum", minchder ardyunqum (i shars ayl zanazan tramachapi demqeri) unetsanq VOCH LEGITIM SUPERSTAR!
Isk da haytni e, inchov e verjanum...

Անանուն
17.03.2010 02:11
+0 / -0
Raffi jan chgitem kkardas te che, bayc qez srtanc shnorhavorum em` cankanalov hetagayum aveli mec barcunqneri hasnes u erkrpaguneri pakas erbeq chunenas......es shat urax em qo hamar........isk jyurii,Raisayi masin @ndharapes ban chem uzum as.........menak GORIN kasem vor iran halala APRES GOR JAN......... duq erkusov mecatarov mard eq,dra hamarel dzez shatem sirum.......

Arpi
16.03.2010 21:58
+0 / -0
Raffi jan srtanc shnorhavorum em qo haxtanaki kapakcutyamb.kecces,henc du petq e haxteyir,iroq arjani es ays haxtanakin.lav e vor Rayissan gone mi poqr uraxacav Raffii hamar,in4i hamar 4ei asi vo4 Surenin,vo4 el juriin,nranq shat vat verabermunq cuyc tvecin.bayc 4nayac ays amen in4in raffi jan du es haxtel,srtanc cankanum em vor qo ayd hamestutyamb hasnes mec shat meeeeeeeeeec barcrunqneri ev unenas paylun apaga.

art , : los angeles
16.03.2010 21:38
+0 / -0
You can't be an idol, you have to become one, it means you developed your talent for prime time—looks and the persona is also key for the audience, you got to have the "wow" factor to be an idol. Now Raffi was at its best mediocre and did not poses any of the above, put it this way, people before him had lot of going t...han he did.

Now, I am not against Raffi, I am just speaking the truth, Rayisa hands down has the quality talent all around and should have got the the Idol recognition.

But this is what you get when you have a panel of judges who have no clue what quality talent is...
Մեկնաբանություններ էջ 3-ից
    Հաջորդը