Երկուշաբթի, Փետրվար 13, 2012 Ժամանակը Երեւանում 00:13

Միջազգային / Տարածաշրջան

Էրդողան. «1915-ին հայերն են սպանել հազարավոր թուրքերի»

Հինգշաբթի օրը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նորից խոսել է հայ - թուրքական հարաբերությունների մասին` այս անգամ արդեն պնդելով, թե Առաջին աշխարհամարտում հայերն են սպանել հազարավոր թուրքերի։

Ռեջեփ Էրդողան
x
Ռեջեփ Էրդողան
Տեքստի չափը - +
«1915 թվականին եւ դրանից առաջ հայկական կողմն է իրականացրել մեր ժողովրդի ոչնչացմանն ուղղված քաղաքականություն, որը հանգեցրել է սովի, թշվառության եւ մահի։ Այդ ամենը չի կարող մոռացվել, այլապես դա անարդարություն եւ անխղճություն կլինի։ Մեր ռազմիկները միշտ հարգել են պապենական օրենքները եւ անմեղ մարդկանց կյանքից չեն զրկել նույնիսկ ռազմի դաշտում», - պնդել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը` ելույթ ունենալով Առաջին աշխարհամարտում Չանակկալեում թուրքական զինուժի տարած հաղթանակի 95-ամյակին նվիրված արարողության բազմահազար մասնակիցների առջեւ:

Ինչպես ադրբեջանական Day.az լրատվական գործակալությունն է նշում, Էրդողանը հայտարարել է, թե հայկական կողմի` 1915 թվականին վերաբերող «ոտնձգություններն» անհիմն են։

«Մեր ազգի մշակույթին բնորոշ չեն այնպիսի հասկացություններ, ինչպիսին են ցեղասպանությունն ու բռնությունը։ Մեր մշակույթը սիրո եւ հանդուրժողականության մշակույթ է։ Ապագան չի կարող կառուցվել ատելության եւ չարության վրա։ Մեր երկրի պատմությունը մաքուր է եւ լուսավոր, ինչպես արեւը, եւ խորհրդարաններն այն չեն կարող կեղծել», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը։

Այլ հրապարակումներ

9 մարզերում ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին

Կիրակի օրը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին հանրապետության 9 մարզերում։

Աուդիո Վիսոցկու մասին գեղարվեստական ֆիլմը Երեւանում է

Մահվանից շուրջ 32 տարի անց վերջապես մեծ էկրան է բարձրացել Վլադիմիր Վիսոցկու մասին առաջին գեղարվեստական ֆիլմը: