Կիրակի, Փետրվար 12, 2012 Ժամանակը Երեւանում 20:12

Միջազգային / Տարածաշրջան

Բուլղարիայի խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ

Ինչպես հաղորդում է բուլղարական «Նովինիտե» լրատվական գործակալությունը, Բուլղարիայի պահպանողական «Կարգուկանոն, օրենք եւ արդարություն» կուսակցությունը խորհրդարանում շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ:

Բուլղարիայի պետական դրոշը
x
Բուլղարիայի պետական դրոշը
Տեքստի չափը - +
Կուսակցությունը միաժամանակ պաշտոնական պատասխան է պահանջել Բուլղարիայի վարչապետից՝ Հայոց ցեղասպանության շուրջ կառավարության դիրքորոշման վերաբերյալ։

«Մեր նպատակն է փոխհամաձայնության գալ այդ ողբերգական իրադարձությունների վերաբերյալ Բուլղարիայի գնահատականի շուրջ՝ պաշտպանելով պատմական ճշմարտությունը, ինչպես որ դա արեցին Միացյալ Նահանգներն ու Շվեդիան», - հայտարարել է կուսակցության ղեկավարը։

Բուլղարական լրատվամիջոցն ընդգծում է, որ օրինագիծը խորհրդարանին է ներկայացվել Թուրքիայի արտգործնախարարի՝ Սոֆիա կատարած պաշտոնական այցի նախօրեին։

Այլ հրապարակումներ

Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում հանրապետության 9 մարզերում։

Աուդիո Վիսոցկու մասին գեղարվեստական ֆիլմը Երեւանում է

Մահվանից շուրջ 32 տարի անց վերջապես մեծ էկրան է բարձրացել Վլադիմիր Վիսոցկու մասին առաջին գեղարվեստական ֆիլմը:

Աուդիո Վարչապետը Լոռիում քննարկել է ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը

Վանաձորում մոտ հարյուր հոգի համալրեցին իշխող Հանրապետական կուսակցության շարքերը: