Կիրակի, Փետրվար 12, 2012 Ժամանակը Երեւանում 19:53

Հասարակություն

Հայաստանում հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծվել

Հայաստանում շեշտակիորեն աճել է հրդեհների թիվը։ Խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհներից առավել տուժել են Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերը։ Գեղարքունիքի մարզում հրդեհի պատճառով 1 զոհ է գրանցվել:

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Հայաստանում հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծվել

Տեքստի չափը - +
«Հունիս ամսից արդեն զգացել ենք այդ տարբերությունը։ Եթե 2009 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում տեղի էր ունեցել 131 հրդեհի դեպք, ապա այս տարվա հունիսին արդեն 348 էր։ Այսինքն 217-ով արդեն ավելացել է», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ Պավել Գյոզալյանը:

Ընդ որում, ամփոփված տվյալները վերաբերում են մինչեւ հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածին, մինչդեռ, ինչպես փաստում են պատկան մարմինները, այս տարի գրանցված հրդեհների մեծ մասը տեղի է ունեցել հուլիսին։

«Ադրբեջանական կողմը դիտավորյալ այրում է»


Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ Պավել Գյոզալյանը նշեց, որ հրդեհների մեծ մասը տեղի է ունենում մարդկային գործոնի ազդեցությամբ, ընդ որում, պաշտոնյայի խոսքով, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում արձանագրվել են դեպքեր, երբ հրդեհները Հայաստան են ներթափանցել Ադրբեջանի տարածքից։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը համոզված է, որ ադրբեջանական կողմը դիտավորյալ է այրում սահմանային խոտածածկ տարածքները:

«Մեր անձնակազմի, մեր քաղաքացիների, մեր անտառտնտեսության աշխատակիցների փորձերը՝ մարելու այդ հրդեհը, դիմավորել են կրակոցներով եւ թույլ չեն տվել հանգցնել։ Ստիպված ենք եղել սպասել, որպեսզի հրդեհը մոտենա մեր տարածքում ավելի անվտանգ տեղերի, եւ նոր հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնենք», - ասաց Գյոզալյանը:

Պավել Գյոզալյանը պարզաբանեց նաեւ, թե ինչպես պետք է վարվել հրդեհի բռնկման դեպքում. - «Առաջին հերթին՝ ահազանգ ուղարկել հրշեջ ծառայությանը 101 հեռախոսահամարով։ Երկրորդը՝ ձեռքի տակ եղած միջոցներով, որը կարող է լինի կանաչ մի ծառի ճյուղ, ծածկոց, գործվածք՝ հարվածել, ոչ թե փռել կրակի վրա»։

Օթերեւութաբանները զգուշացնում են, որ առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ օգոստոսի 6-ից ջերմաստիճանը կբարձրանա եւս 1-2 աստիճանով` ինչից հրդեհների բռնկման վտանգն ավելի է մեծանում:

Այլ հրապարակումներ

Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում հանրապետության 9 մարզերում։

Աուդիո Վիսոցկու մասին գեղարվեստական ֆիլմը Երեւանում է

Մահվանից շուրջ 32 տարի անց վերջապես մեծ էկրան է բարձրացել Վլադիմիր Վիսոցկու մասին առաջին գեղարվեստական ֆիլմը:

Աուդիո Վարչապետը Լոռիում քննարկել է ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը

Վանաձորում մոտ հարյուր հոգի համալրեցին իշխող Հանրապետական կուսակցության շարքերը:

Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն