Կիրակի, Փետրվար 12, 2012 Ժամանակը Երեւանում 19:55

Քաղաքական

Բանակում տեղի ունեցածը «խայտառակ երեւույթ է»

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:
x
ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Բանակում տեղի ունեցածը «խայտառակ երեւույթ է»

Տեքստի չափը - +
Վերջին օրերին Հայաստանի զինված ուժերում տեղի ունեցած ողբերգական միջադեպերը Հայ Յեղափոխական Դաշնակցության ղեկավար անդամ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «անթույլատրելի ու խայտառակ» է որակում:

«Մենք սպասում ենք, որ արդար քննություն տեղի կունենա, եւ արդար պատիժ կկրեն մեղավորները, արդար եւ դաժան պատիժ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հինգշաբթի օրը ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամը` շարունակելով. - «Մենք վստահ ենք, որ պաշտպանության նախարարը ընդունակ է այս հարցում գնալ կտրուկ քայլերի: Ոչ միայն ընդունակ է, այլեւ պարտավոր է»:

Հովհաննիսյանի համոզմամբ, այս ամենը լռության մատնելը ճիշտ չէ: Անդրադառնալով որոշ սոցիալական կայքերում վերջին օրերին պաշտպանության նախարարի դեմ ուղղված արշավին` նա ասաց, որ կողմնակից չէ ծայրահեղ գնահատականների. - «Հենց հիմա թող հրաժարական տան, մեր բանակը լավ չէ եւ այլն, այս ծայրահեղ արտահայտություններին ես բոլորովին կողմնակից չեմ: Շատ լավ բանակ է, շատ մարտունակ բանակ է, նորմալ էլ ղեկավարություն ունի: Այդ ղեկավարությունը թույլ է տվել սխալներ: Պետք է ուղղի իր սխալները, սա հստակ է: Բայց լռել այն ժամանակ, երբ մարդկային կյանքեր են գնացել, մենք իրավունք չունենք: Սա պետք է ահազանգ լինի ե'ւ նախարարի համար, ե'ւ բանակի ղեկավարության համար ընդհանրապես»:

Նրա խոսքով, բանակում իրավիճակն այնպիսին չէ, ինչպիսին 90-ական թվականների սկզբին կամ կեսերին էր, երբ «համերաշխություն էր տիրում, կար հարգանք սպաների ու զինվորների միջեւ»:

«Եկավ ժամանակ, երբ այդ գիտակցությունը փոխվեց, որովհետեւ բանակ սկսեցին թափանցել անընդունելի ու հոռի բարքերը դրսից. ուժեղը սկսեց տիրել: Ոչ թե օրենքը, ոչ թե բանակային կանոնը ու սպային ենթարկվելու անհրաժեշտությունը, այլ ուժեղի, գողականի, բանտում կապեր ունեցողի կամքը սկսեց բանակում տիրող դառնալ: Բնական է, սա համատարած երեւույթ չէ, բայց, այնուամենայնիվ, որոշ դեպքերում երեւում է», - նշեց Հովհաննիսյանը` հավելելով, որ «նման երեւույթներ կան բոլոր բանակներում». - «Բայց բոլոր բանակներում նման բաների դեմ պայքար կա: Մենք այդ պայքարն ենք պահանջում իշխանություններից եւ հատկապես պաշտպանության նախարարությունից»:

Հիշեցմանը, թե մի քանի ամիս առաջ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը հայտարարել էր, թե, ի տարբերություն ադրբեջանական բանակի, մեր բանակում պարզապես չկա ոչ թմրամոլություն կամ ոչ կանոնակարգային հարաբերություններ` Վահան Հովհաննիսյանը արձագանքեց. - «Ոչ կանոնակարգայինը, իհարկե, կա, մենք դրա ականատեսն ենք, եւ դրա դեմ պետք է պայքարել: Ես կարծում եմ, որ Հրայր Կարապետյանի արտահայտությունը պետք է դիտենք համեմատության մեջ: Բայց ինչո՞ւ ենք համեմատվում Ադրբեջանի կամ Վրաստանի բանակի հետ… Մենք լուրջ խնդիրներ ունենք մեր առջեւ, եւ մեր բանակը պետք է դրանց համապատասխանի»:

Անդրադառնալով ներքաղաքական դաշտում Դաշնակցության գործունեությանը` Վահան Հովհաննիսյանը փոխանցեց. - «Մենք աշնանը բավական լուրջ ակցիաներ ունենք անելու: Կլրանա մի տարին, ինչ ստորագրվեցին անփառունակ հայ-թուրքական պրոտոկոլները»:

Մեկնաբանելով ՀՀՇ վերջին համագումարում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը` ղեկավար դաշնակցականն ասաց. - «Ես հասկացա այնպես, որ նրա մոտեցումները մեր հասարակության համար ամենակարեւոր հարցերում շատ էլ այս իշխանության մոտեցումներից չեն տարբերվում: Եթե տարբերվում են, ապա` միայն դեպի վատը»:

Մինչդեռ իշխանությունները, նրա խոսքով, «հասկացել են ինչ պետք է անել, սակայն չգիտեն ինչպես, դրա համար էլ չեն անում»:

Այլ հրապարակումներ

Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում հանրապետության 9 մարզերում։

Աուդիո Վիսոցկու մասին գեղարվեստական ֆիլմը Երեւանում է

Մահվանից շուրջ 32 տարի անց վերջապես մեծ էկրան է բարձրացել Վլադիմիր Վիսոցկու մասին առաջին գեղարվեստական ֆիլմը:

Աուդիո Վարչապետը Լոռիում քննարկել է ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը

Վանաձորում մոտ հարյուր հոգի համալրեցին իշխող Հանրապետական կուսակցության շարքերը:

Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Gagik , : Yerevan
06.08.2010 10:23
+0 / -0
Paron Vahan

Corruption-@ galis e petutyan arajin demqerits. Dzer tesaketin hamadzayn chenq. Petq e ktruk mijotsner kirarel, minchev nuynisk nakhagahi hrazharakan@, isk nakharari nkatmamb petq e qreakan gortz harutsel kasharqneri ev zinvorneri masayakan spandi gortzov.

vardan , : vanadzor
05.08.2010 22:22
+0 / -0
Hargarzhan paron Hovhannisyan@ pokr inch skhalvum - 90-neri keserin hay banakum grantsvel en, paterazmakan gortsughutyunneri kap chunetsogh, bazmativ mahvan depker.