Կիրակի, Փետրվար 12, 2012 Ժամանակը Երեւանում 20:00

Հասարակություն

Աճում են առաջին անհրաժեշտության ապրանքների գները

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրեթե ամեն օր նկատվում է առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճ:

Երեւանի խանութներից մեկում:
x
Երեւանի խանութներից մեկում:

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Աճում են առաջին անհրաժեշտության ապրանքների գները

Տեքստի չափը - +
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, հիշեցնենք, օգոստոսի 6-ին որոշում է կայացրել դադարեցնել ցորենի արտահանումը, ինչին Հայաստանում անմիջապես հաջորդեց ալյուրի գնաճը:

Ալյուրի մեկ կիլոգրամը արդեն թանկացել է 40 դրամով, թեեւ Հայաստան դեռ բարձր գնով ցորեն ու ալյուր չի ներմուծվել: Դրան հետեւեց հացի ու հացամթերքի գների աճը: Թանկացել է նաեւ մակարոնեղենը, ձեթը:

 «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Աբգար Եղոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հույս հայտնեց, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը անպայման կանդրադառնա հացամթերքի անհիմն թանկացումների փաստին:

«Այլուրի գնի բարձրացումը բերում է մեր երկրում հացի գնի բարձրացման, իսկ այլուրի գնի անկումը, չգիտես ինչու, ոչ մի ձեւի չի բերում հացի գնի իջեցման: Մեր կարծիքով, քանի դեռ նոր հացահատիկ Հայաստանի չի ներկրվել, այդ գոյություն ունեցող հացահատիկի գները վաճառողները իրավունք չունեին բարձրացնելու», - ասաց Եղոյանը:

Կազմակերպությունն ուսումնասիրել է տեղական արտադրության եւ ներկրվող սննդամթերքի 13 արտադրատեսակների գնաճը գարնան սկզբից մինչեւ հունիս ամիսը:

«Կապված դրամ – դոլար փոխարժեքի փոփոխության հետ, ներկրվող սննդամթերքի գները չեն ընկել, թեկուզ մենք ունեցել ենք դրամի արժեվորում, հետո արժեզրկում, եւ հակառակը: Այսինքն` եթե թանկացան ներկրվող ապրանքները, երբ որ դրամը նորից արժեվորվեց, դրանք պիտի էժանանային», - ասաց Եղոյանը` հավելելով, որ դրամի արժեվորման պարագայում, ըստ իրենց ուսումնասիրության, չնչին չափով նվազել էին միայն շաքարավազի եւ բրնձի գները: Իսկ կարագի եւ արեւածաղկի ձեթի գները բարձրացել են կամ, լավագույն դեպքում` մնացել նույնը:

Օգոստոսի 4-ի նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշել է ուսումնասիրություն սկսել ցորենի ալյուրի, շաքարավազի, խտացրած կաթի եւ լուծվող սուրճի շուկաներում` պարզելու նշված ապրանքների շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների վարքագիծը:

«Բացի լուծվող սուրճի շուկայից, մնացած երեք շուկաներում այսօր գործում են գերիշող դիրք ունեցող սուբյեկտներ: Ինչ վերաբերում է լուծվող սուրճին, հարկային մարմիններից ստացած տեղեկատվությունը փաստում է, որ այստեղ եւս հնարավոր է, որ մոտ ապագայում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտ գրանցվի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց հանձնաժողովի մամուլի քարտուղար Նելլի Դանիելյանը` հավելելով, որ այդ ոլորտներում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներին հանձնաժողովը հարցումներ է ուղարկել` գնաճի հետ կապված համապատասխան պարզաբանումներ ստանալու պահանջով:

Այլ հրապարակումներ

Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում հանրապետության 9 մարզերում։

Աուդիո Վիսոցկու մասին գեղարվեստական ֆիլմը Երեւանում է

Մահվանից շուրջ 32 տարի անց վերջապես մեծ էկրան է բարձրացել Վլադիմիր Վիսոցկու մասին առաջին գեղարվեստական ֆիլմը:

Աուդիո Վարչապետը Լոռիում քննարկել է ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը

Վանաձորում մոտ հարյուր հոգի համալրեցին իշխող Հանրապետական կուսակցության շարքերը:

Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Gagik , : Yerevan
10.08.2010 14:45
+0 / -0
Ays erkir@ petq e himnovin qandel ev nor@ karutsel.

Գոհար , : Երևան
10.08.2010 01:57
+0 / -0
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում լիովին բացակայում է օրենքը, ( այդ օրենք կոչվածը միայն ցածր խավի համար է, իսկ օլիգարխիան լիովին դուրս է օրենքի գերակայությունից ), հետևաբար տնտեսական մրցակցություն կոչվող հանձնաժողովը երբեք չի կարող լինել իր բարձրության վրա. այսինքն զսպել առանց որևիցե հիմքի գնաճը, աննորմալ տնտեսական մրցակցությունը, կարգավորել գնագոյացումը, մի խոսքով աշխատել ցանկացող յուրաքանչյուր անձի համար ապահովել նորմալ աշխատանքային միջավայր: Այնպես որ ավելորդ է այդ կառույցի գոյությունը, քանզի այն միայն քամուն է տալիս պետական միջոցները:
Որքան անիմաստ գործելակերպ է. թանկանում է ալյուրը, բայց բարձրանում է շաքարավազի, խտացրած կաթի, ալյուրի հետ որևէ կապ չունեցող այլ մթերքի գները: Սա նշանակում է, որ կառավարությունը օլիգարխների հետ ձեռք ձեռքի տված հերթական անգամ քերթում են ժողովդի կաշին, իսկ իրենք գնում են հանգստանալու արտերկրներ: Հիանալի է և աննման:

Dez Inch , : USA
09.08.2010 19:56
+0 / -0
Iharke petqa tankana amen inch , ba mer yerkri oligarxner@ petqa harstanan te che" joxovrdi kashin qertelov.