Կիրակի, Փետրվար 12, 2012 Ժամանակը Երեւանում 19:44

Իրավունք

Նախկին գյուղապետը հացադուլ է հայտարարել

Վանաձորի քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել Լոռու մարզի Հաղպատ գյուղի նախկին գյուղապետ Ռուբեն Վարոսյանը:

Տեքստի չափը - +
Հունվարի 29-ից քրեակատարողական հիմնարկում գտնվող Վարոսյանը մեղադրվում է գյուղի համայնքի բյուջեից 3 միլիոն 200 հազար դրամ յուրացնելու մեջ:

«Հացադուլ հայտարարել եմ` պահանջել եմ քննիչին ու դատախազին, որ գան, ու ասեմ, թե ոնց է քննիչը իր աշխատանքը կատարում սխալ ձեւով», - «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով ասաց Ռուբեն Վարոսյանը`պնդելով, որ իրեն անհիմն կերպով են մեղադրում. - «Ոչ մի յուրացում չկա»:

Նա հայտարարեց, որ հացադուլը կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ նախաքննական մարմինը չի կատարել իր եւ իր շահերի պաշտպանի պահանջները:

Վարոսյանը պնդում է, որ իրեն ապօրինի կերպով են պահում անազատության մեջ.- «Վեց ամիս ես եղել եմ այս բերդում, փաստորեն, ոչ մի աշխատանք չի տարվել, մի հատ փորձաքննություն է նշանակել [քննիչը]: Յոթերորդ ամսում մի քանի հոգի` մի տասը անգամ ցուցմունք տված մարդիկ, եկան 11-րդ անգամ նույն ցուցմունքները տվին, որպեսզի քննիչը ասելու բան ունենա»:

Լոռու մարզի գլխավոր դատախազ Կարեն Շահբազյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ նախաքննությունը դեռ շարունակվում է, եւ քրեական գործը դեռեւս չի ուղարկվել դատարան:

«Ես չեմ ստացել այդ գործով պաշտպանական կողմի որեւէ բողոք քննիչի գործողությունների դեմ: Գործը դատարան չի ուղարկվել, որովհետեւ գործի մեջ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից հայտնաբերվել են թերություններ, մեղադրական եզրակացությունը չի հաստատվել, գործը վերադարձվել է լրացուցիչ քննության», - պարզաբանեց Շահբազյանը:

Նախկին գյուղապետի շահերի պաշտպան Ժորա Վարոսյանը պնդում է, որ մեղադրանքի առաջադրման ժամանակ հաշվի չի առնվել իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածը, եւ նա մոտ 7 ամիս գտնվում է անազատության մեջ:

«Քանի որ հանրապետությունում ամբողջ ճակատով պայքար է ընթանում կոռուպցիայի դեմ, այս պարագայում թացը խառնվել է չորի հետ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց փաստաբանը:

Այլ հրապարակումներ

Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում հանրապետության 9 մարզերում։

Աուդիո Վիսոցկու մասին գեղարվեստական ֆիլմը Երեւանում է

Մահվանից շուրջ 32 տարի անց վերջապես մեծ էկրան է բարձրացել Վլադիմիր Վիսոցկու մասին առաջին գեղարվեստական ֆիլմը:

Աուդիո Վարչապետը Լոռիում քննարկել է ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը

Վանաձորում մոտ հարյուր հոգի համալրեցին իշխող Հանրապետական կուսակցության շարքերը:

Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
siramarg , : gyuxamej
12.08.2010 13:28
+0 / -0
Aysqan jamanak heto es haskaca te inchqan lav gyuxapet enq unecel...shat chisht en asum`MINCHEV CHI GALI NOR@,CHI GNAHATVUM HIN@...hargeli dataxazner,qnnichner!!!dzer anverjanali txtapanakneri ev sharunak dzgdzgvox u hetadzgvox datavarutyunneri hetevum kangnac en irakan mardik voronc <mardu iravunqi shaher@> mek angam cheq votnaharel.

CHSHMARTUTYUN , : HAGHPAT
12.08.2010 13:05
+0 / -0
Minchev erb en qaxaqakan gorcichner@ irenc pashtonn ogtagorcelu andznakan shaherov`@nd vorum arajnordvelov emocianerov, ayl voch uxexov.