Կիրակի, Փետրվար 12, 2012 Ժամանակը Երեւանում 20:01

Միջազգային / Տարածաշրջան

Բաքվում եւ Թբիլիսիում անհանգստացած են Հայաստանում ռուսական ռազմակայանի հարցով

Ադրբեջանի խորհրդարանականներն անհանգստացած են Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման հեռանկարից:

Տեսարան Բաքվից
x
Տեսարան Բաքվից
Տեքստի չափը - +
«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Միլի մեջլիսի պատգամավոր Այդին Միրզազադեն հայտարարել է, թե այդ փաստաթղթի ստորագրումը բացասաբար կանդրադառնա տարածաշրջանի վրա: Ադրբեջանցի պատգամավորի կանխատեսմամբ` Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության ընդլայնմամբ պաշտոնական Երեւանը ավելի պահանջկոտ կդառնա, ինչն էլ, նրա բնորոշմամբ, կարող է սպառնալ տարածաշրջանում կայունությանը:

Ադրբեջանցի մեկ այլ պատգամավոր` Ասիմ Մոլազադեն էլ կարծում է, որ այս փաստաթղթի ստորագրման դեպքում Հայաստանը Ռուսաստանի համար երկարաժամկետ ֆորպոստի դեր կստանձնի: «Հայաստանի զինված ուժերը կօգտվեն ռուսական ռազմաբազայից, ինչի դիմաց Հայաստանը Ռուսաստանին հնարավորություն կտա մասնավորեցնել իր տնտեսության մեծ մասը», - հայտարարել է պատգամավորը:

Վրացի փորձագետներից ոմանք էլ, իրենց հերթին, պնդում են, թե Հայաստանում ռուսական ռազմակայանը սպառնում է ոչ միայն Ադրբեջանին, այլեւ Վրաստանին: «Նովոստի - Գրուզիա» գործակալության հետ զրույցում Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն հայտարարել է, թե տարածաշրջանում ռուսական ներկայության ընդլայնումը փաստացի «դամոկլյան սուր է` կախված Վրաստանի գլխին, որը կարող է ցանակցած պահի օգտագործվել»:

Նրա կարծիքով` Վրաստանի նկատմամբ ռուսական ագրեսիայի կրկնվելու դեպքում Հայաստանի տարածքից այս անգամ հարվածն անխուսափելի կլինի, քանի որ Ռուսաստանը փոխում է ռազմական կառավարման կառուցվածքը:

«2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ իրավիճակն այլ էր, այժմ շատ բան է փոխվում, եւ եթե Ռուսաստանը փորձի կրկին Վրաստանի դեմ ագրեսիա ծավալել, Հայաստանի համար շատ դժվար է լինելու թույլ չտալ Ռուսաստանին ռազմական նպատակներով իր տարածքն օգտագործել», - կարծում է վրացի փորձագետը:

Ռուսաստանցի վերլուծաբանները, մինչդեռ, շարունակում են պնդել, թե Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգումը ձեռնտու է թե' երկու կողմերին, թե' տարածաշրջանում անվտանգության ապահովման համար:

«Ռուսաստանն անվճար պահպանում է Անդրկովկասում հզոր հենակետը, իսկ Հայաստանը ապահովագրվում է Ղարաբաղյան հիմնահարցը ուժային ճանապարհով լուծելու` հարեւանների փորձերից», - «Գազետա»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել Մոսկվայի քաղաքական եւ ռազմական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը:

Այլ հրապարակումներ

Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում հանրապետության 9 մարզերում։

Աուդիո Վիսոցկու մասին գեղարվեստական ֆիլմը Երեւանում է

Մահվանից շուրջ 32 տարի անց վերջապես մեծ էկրան է բարձրացել Վլադիմիր Վիսոցկու մասին առաջին գեղարվեստական ֆիլմը:

Աուդիո Վարչապետը Լոռիում քննարկել է ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը

Վանաձորում մոտ հարյուր հոգի համալրեցին իշխող Հանրապետական կուսակցության շարքերը:

Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն