Կիրակի, Փետրվար 12, 2012 Ժամանակը Երեւանում 19:59

Հայաստան

Հայկական երշիկի մեջ օգտագործվող հնդկական ցածրորակ գոմեշի միսը՝ կառավարության ուշադրության կենտրոնում

Կառավարությունում ստեղծված աշխատանքային խումբը, օգոստոսի սկզբին այցելելով Հնդկաստան, պարզել էր, որ այդ երկրից Հայաստան է ներմուծվում հակահիգիենիկ պայմաններում արտադրված գոմեշի միս, որն օգտագործվում է տեղական երշիկի արտադրության մեջ։

x

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Հայկական երշիկի մեջ օգտագործվող հնդկական ցածրորակ գոմեշի միսը՝ կառավարության ուշադրության կենտրոնում

Տեքստի չափը - +
Հինգշաբթի օրը, անդրադառնալով խնդրին, կառավարությունը հաստատեց Հնդկաստանում գոմեշի միս արտադրող կազմակերպություններին ներկայացվող չափանիշները, որոնց բավարարման դեպքում այդ կազմակերպությունների արտադրանքը կարող է ներմուծվել Հայաստան:

«Ներկայացվող պահանջներն են՝ աշխատանքային փորձը շուրջ 10 տարի, սեփական մսի սպանդանոց ունենալը եւ համապատասխանությունը միջազգային չափանիշներին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատված չափանիշները պարզաբանեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը։

Բացի այդ, որոշվեց Հնդկաստանում ունենալ Հայաստանի սննդի անվտանգության գծով ներկայացուցիչ, ով տեղում կվերահսկի Հայաստանի համար նախատեսված գոմեշի մսի որակը։
 

Այլ հրապարակումներ

Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում հանրապետության 9 մարզերում։

Աուդիո Վիսոցկու մասին գեղարվեստական ֆիլմը Երեւանում է

Մահվանից շուրջ 32 տարի անց վերջապես մեծ էկրան է բարձրացել Վլադիմիր Վիսոցկու մասին առաջին գեղարվեստական ֆիլմը:

Աուդիո Վարչապետը Լոռիում քննարկել է ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը

Վանաձորում մոտ հարյուր հոգի համալրեցին իշխող Հանրապետական կուսակցության շարքերը:

Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Արմեն Ծատուրյան , : Երեւան
26.08.2010 16:17
+0 / -0
ՀՀ լիազոր ներկայացուցիչ Հնդկաստանում՝ Գոմեշների գծով: Միայն մեր պետությունը կարող է նման անհեթեթ պաշտոններ ստեղծել, այլ էլ՝ հարկատուների հաշվին:

Խնդիրն իրականում շատ պարզ լուծում ունի. թող արտադրողներին պարտադրեն փաթեթավորման վրա նշել բաղադրությունը եւ թող սպառողն ինքը որոշի՝ ցանկանում է գնել այդ ուղտի, փղի կամ գոմեշի մսից պատրաստված երշիկը, թե ոչ: