Կիրակի, Փետրվար 12, 2012 Ժամանակը Երեւանում 20:07

Հասարակություն

Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող իրանցին դատարանից տեղափոխվել է հիվանդանոց

Հինգշաբթի օրը Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Իրանի քաղաքացի Բեհնամ Բաղերին իր պաշտպանական ճառի ժամանակ նյարդային նոպա է ունեցել եւ «Շտապ օգնության» մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։

x

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող իրանցին դատարանից տեղափոխվել է հիվանդանոց

Տեքստի չափը - +
Դռնփակ դատական նիստում կատարվածի մասին «Ազատություն ռադիոկայանին պատմեց Բաղերիի դատապաշտպան Ինեսա Պետրոսյանը:

«Երբ [Բաղերին] սկսեց հրապարակել իր պաշտպանական ճառը, մեղադրողը սկսեց միջամտել: Անհարկի միջամտություններ են կատարում, որը հունից հանեց Բեհնամ Բաղերիին: Նա պատռեց այդ ճառը եւ դուրս եկավ: Երբ հետ վերադարձրեցին, նա արդեն շատ ծանր վիճակում էր գտնվում, ցնցումների մեջ էր ընկել: Բժիշկները պնդում էին, որ նրան անմիջապես պետք է հիվանդանոց տանել, որովհետեւ ինսուլտ է զարգանում», - փոխանցեց Պետրոսյանը:

Իրանի քաղաքացին «Շտապ օգնության» մեքենայով տեղափոխեց Երեւանի թիվ 1 քաղաքացիական հիվանդանոց։

Հիշեցնենք, 30–ամյա Բեհնամ Բաղերին մեղադրվում է Ադրբեջանի օգտին լրտեսելու համար։ Մեղադրող կողմը պահանջել է նրան դատապարտել 11 տարվա ազատազրկման։

Ըստ մեղադրականի, նա Արցախի ազատամարտի հայտնի հրամանատարներից մեկից՝ Գեւորգ Հայրապետյանից, 2009 թվականի սեպտեմբերին ստացել է մի տեսասկավառակ, որը, Հայաստանից դուրս գալիս, Մեղրիի անցակետում հայտնաբերվել է իրանցու պայուսակում։ Մեղադրականում նշված է, որ տեսասկավառակում եղել են հակահայկական քարոզչություն պարունակող նյութեր, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի միջազգային հեղինակությունը վարկաբեկելու համար։

Այժմ նույն գործով ամբաստանյալ է նաեւ նախկին հրամանատարը՝ Գեւորգ Հայրապետյանը, որի համար մեղադրողը դատարանից պահանջել է 13 տարի ազատազրկում։ Նա անցած տարիներին Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հրամանագրերով պարգեւատրվել է մի շարք մեդալներով ու շքանշաններով։

Գեւորգ Հայրապետյանի կինը՝ Քրիստինե Ապրեսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց. - «Մեղադրող կողմը ինձ ասում է` ես վերեւը զեկուցել եմ, այլ ընտրություն չունես, տիկին, գնա ամուսնուդ համոզի` վիզ վերցնի… Իմ ամուսինը զտարյուն ապարանցի է, եւ իր չարած բանը երբեք վիզ չի վերցնի»:

Գեւորգ Հայրապետյանի մարտական ընկերները դատական դռնփակ նիստերին չեն մասնակցում, բայց դրսից մշտապես հետեւում են ընթացքին։

Գեւորգ Հայրապետյանի մայրը, որ հարսների ու թոռների հետ այսօր Քելբաջարում է ապրում, այսօր դատարանում էր:

«Ես պահանջում եմ Սեյրան Օհանյանից` իմ տղայի պագոնները պոկեն, մեդալները բոլորը գան տանեն: Ես տանեմ հանձնեմ Սեյրան Օհանյանին, միայն թե այդ անունը [դավաճան] չդնեն իմ տղայի վրան», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:

Դատական նիստը հետաձգվեց:

Ներբեռնել

Այլ հրապարակումներ

Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում հանրապետության 9 մարզերում։

Աուդիո Վիսոցկու մասին գեղարվեստական ֆիլմը Երեւանում է

Մահվանից շուրջ 32 տարի անց վերջապես մեծ էկրան է բարձրացել Վլադիմիր Վիսոցկու մասին առաջին գեղարվեստական ֆիլմը:

Աուդիո Վարչապետը Լոռիում քննարկել է ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը

Վանաձորում մոտ հարյուր հոգի համալրեցին իշխող Հանրապետական կուսակցության շարքերը:

Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Kamavor , : Gyumri
25.08.2010 09:58
+0 / -0
Իսկ կարելի է իմանալ, թե ով կարող է երաշխավորել, որ պրն. Սաֆարյանը չի մասնակցել այս գործընթացին և չի ցանկացել օգնել իրանցուն: Չէ որ հիմա բոլոր ընդդիմադիրնեը նախկին ազատամարտիկ-կռվողներն են, ում հիմա աթոռ չի հասել և զայրույթից չգիտեն ինչպես քննադատել ներկա իշխանություններին:
Պարոնայք ընդդիմադրներ, եթե դուք էլ հիմա գաք իշխանության, էլի նույնն էիք անելու, էլի դեպքի ձեզ էիք քաշելու ամեն ինչ, դա հոմոսափիեսի պարզ թուլություն է, որը կոչվում է ՓԱՌԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ; ՈՒրեմն, ինպես Աստվածաշունչն է ասում, ՄԻ ԴԱՏԵՔ, ՈՐ ՉԴԱՏՎԵՔ...

Serob , : sr-project@mail.ru
23.08.2010 00:11
+0 / -0
Ամոթ դատախազին ու դատախազությանը, պաշտպանության նախարարին: Նրանք պետք է պատասխան տան այս խայտառակ ֆարսի համար: Ապրեն փաստաբաններն ու հատկապես տիկին Սեդա Սաֆարյանը: Զարմանաալի է, որ հասարակությունը չի միջամտում, եթե կանգնեն փաստաբանների ու հերոսի հարազատների կողքը, սրանք չեն կարող էդ խայտառակ դատավճիռը կայացնել:

Karine , : Germania
22.08.2010 02:26
+0 / -0
Այո, ցավալի է, դավաճանները դարձել են պաշտոնյաներ,
հայրենասեր հերոսները դատապարտվում են: ո՞վ պետք է վերջապես բերի արդարություն:
Խեղճ ՄԱՅՐ աչքերն անգամ չեն երեւում թափված արցունքներից:
ԻՐ ՏՂԱՅԻ ԻՍԿԱԿԱՆ ԱՆՈՒՆՆ Է ՈՒԶՈՒՄ, ՈՉ ԹԵ «դավաճան»