Կիրակի, Փետրվար 12, 2012 Ժամանակը Երեւանում 20:08

Միջազգային / «Մոլորակ» հանդես

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը

Մուլտիմեդիա

Աուդիո
Այսօր, երբ Հայաստանը նշում է Անկախության հռչակագրի ընդունման 20-ամյակը, տեղին է մեկ անգամ եւս վերհիշել պատմական այն համատեքստը, որում ընդունվեց այդ փաստաթուղթը: Թեեւ 1990 թվականի օգոստոսին Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագրով Հայաստանը ԽՍՀՄ-ի կազմից դուրս չէր գալիս, այնուհանդերձ, մեկնարկում էր անկախ Հայաստանի պետականության վերականգնման գործընթացը: 1990-ի օգոստոսին, սակայն, քչերը կարող էին պատկերացնել, որ ընդամենը մեկ-մեկեւկես տարի անց Խորհրդային Միությունը պարզապես գոյություն չի ունենա:

Թուրք - ամերիկյան հարաբերություններում նկատվող լարվածությունը չի մարում: Երկկողմ հարաբերություններում բավական լուրջ խնդիրներ են կուտակվել, եւ սա է, թերեւս, պատճառը, որ այսօր Վաշինգտոն է ժամանել թուրքական բարձրաստիճան պատվիրակությունը:

Կիրակի օրը ռուսաստանյան ընդդիմության ներկայացուցիչները կրկին փողոց էին դուրս եկել. այս անգամ բողոքի ակցիան բնապահպանական խնդիրներին էր նվիրված: Ռուսական ռոքի մի շարք առանցքային ներկայացուցիչներ որոշել էին յուրատեսակ բողոքի ցույց-համերգ անցկացնել Մոսկվայի կենտրոնում:
 
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն