Կիրակի, Փետրվար 12, 2012 Ժամանակը Երեւանում 19:52

Տնտեսություն

Կառավարությունը որոշել է պայքարել չմաքսազերծված մեքենաների դեմ

Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով ֆիզիկական անձանց արգելվելու է «ժամանակավոր ներմուծման» կարգով ավտոմեքենա ներկրել Հայաստան։

Ներբեռնել

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Կառավարությունը որոշել է պայքարել չմաքսազերծված մեքենաների դեմ

Տեքստի չափը - +
Հայաստանում տարեցտարի ավելանում է այն ավտոմեքենաների քանակը, որոնց տերերը, մաքսազերծման համար անհրաժեշտ զգալի վճարումները կատարելու փոխարեն, գերադասում են մեքենաները գրանցել որպես «ժամանակավոր ներմուծված»։ Կառավարության տվյալներով արտասահմանյան, հատկապես՝ վրացական պետհամարանիշներով, չմաքսազերծված մեքենաները կազմում են Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների շուրջ 10 տոկոսը։

«2009 թվականի 7 ամիսների ընթացքում 32 հազար ավտոմեքենա գրանցվել են ժամանակավոր ներմուծման ռեժիմով։ Սրանց զգալի մասը մեր քաղաքացիների կողմից ներմուծված ավտոմեքենաներ են։ Այս տարվա 7 ամիսների ընթացքում ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների քանակը արդեն իսկ կազմել է 44 հազար, որի զգալի մասը դարձյալ մեր քաղաքացիների կողմից ներմուծված ավտոմեքենաներ են», - հինգշաբթի օրը Կառավարության նիստում զեկուցելով իրավիճակի մասին՝ հայտարարեց Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը։

Գործող օրենքով ավտոմեքենա ներմուծող քաղաքացուն տրվում է 10-օրյա ժամկետ, որի ընթացքում նա կարող է մաքսազերծել եւ գրանցել այն: Մաքսազերծման համար անհրաժեշտ վճարումները կազմում են մեքենայի շուկայական արժեքի շուրջ 32 տոկոսը։ Քաղաքացին կարող է նաեւ ներմուծված ավտոմեքենան գրանցել ժամանակավոր ներմուծման ռեժիմով՝ այսպիսով խուսափելով վճարումներից:

Գործադիրը որոշել է հստակեցնել Հայաստանի Հանրապետություն ավտոմեքենաների ներմուծման ռեժիմը եւ այսուհետ «ֆիզիկական անձանց արգելել գրանցել ժամանակավոր ներմուծում»։

Այլ հրապարակումներ

Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում հանրապետության 9 մարզերում։

Աուդիո Վիսոցկու մասին գեղարվեստական ֆիլմը Երեւանում է

Մահվանից շուրջ 32 տարի անց վերջապես մեծ էկրան է բարձրացել Վլադիմիր Վիսոցկու մասին առաջին գեղարվեստական ֆիլմը:

Աուդիո Վարչապետը Լոռիում քննարկել է ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը

Վանաձորում մոտ հարյուր հոգի համալրեցին իշխող Հանրապետական կուսակցության շարքերը:

Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
nerses , : mocow
30.08.2010 14:01
+0 / -0
Aysinqn nuynisk anhat meqena caxoxnery petka maqsazercen u nor mcnen hayastan? isk ete heto chcaxvi meqenan ?

Vahagn , : Sevan
29.08.2010 22:37
+0 / -0
gone maqsazercman ejan tarberak mtaceq

Grigor , : Erevan
29.08.2010 18:36
+0 / -0
Karavarutyan aselov meqenayi gnahatman 32%-nes v&arum:Bayc mek@ @lni harcni te ed tokosner@ ova voroshel vor piti dqan barjr lini:Meqenayov gnum es maqsatun vor meqenat maqzazerces @ntex qez asum en vor havelyar piti 35000 dram v&ares broqeri carayutyan hamar bayc vor asum es du ches uzum ed carayutyunic oktves nranq asum en vor da orenqna pahanjum u ch@hashvac mnacac kasharqner@:

gevorg , : erevan
29.08.2010 11:01
+0 / -0
Ahavor gneri e hasnym maxsazertzym@!!!!! + kasharq@!!!!!!!

Ռաֆայել , : Երեւան
29.08.2010 02:12
+0 / -0
Հետո վրաստանում ՍՊԸ կբացենք, մեքենան կգրանցենք ու որպես ՍՊԸ-ի տնօրեն կգանք ՀՀ: Իհարկե եթե ցանկություն լինի այս ՅուՔոմի համար փող հավաքող երկիրը վերադառնալ:
Կարելի է նաեւ նեյտրալ գոտին GEO համարներով մեքենաներով փակել....)))))))))

A , : A
28.08.2010 22:23
+0 / -0
es dzr.......

Armen , : Eerevan
28.08.2010 12:31
+0 / -0
Mer karavarutyun@ sharunakum e moxol -tatarneri avanduytnery, voronq haytni ein irenc kataryal kexeqich harkayin hamakargov

harut , : erevan
26.08.2010 20:18
+0 / -0
es el @ndunek @eto