Կիրակի, Փետրվար 12, 2012 Ժամանակը Երեւանում 19:54

Միջազգային / Ղարաբաղյան խնդիր

Աբիեւ. «Թուրքիայի հետ համաձայնագիրը նախատեսում է նաեւ ռազմական օգնություն Ադրբեջանին»

Պաշտոնական Բաքվի եւ Անկարայի միջեւ վերջերս ստորագրված համաձայնագիրը նախատեսում է նաեւ ռազմական օգնություն Ադրբեջանին, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւ
x
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւ
Տեքստի չափը - +
Ռազմավարական գործընկերության մասին այս համաձայնագիրը ստորագրվեց օգոստոսի կեսերին` Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի Ադրբեջան այցի շրջանակներում: Ադրբեջանական կողմը այն համարում է հայ - ռուսական համաձայնագրին համարժեք:

Հայկական կողմից հնչող հայտարարությունները, որ պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը Հայաստանին ռազմական օգնություն կտրամադրի, Ադրբեջանի պաշտպանության նախարարը որակել է «ոչ թե ուժի, այլ` թուլության նշան», եւ հավելել, թե նման պնդումները քաղաքական եւ հոգեբանական բնույթ են կրում:

Պաշտոնական Բաքուն արձագանքել է նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի նախագծի առնչությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին:

«Եթե հայկական կողմն անհանգստանում է Ադրբեջանի նմանատիպ նախաձեռնություններից, ապա թող նստի բանակցային սեղանի շուրջ, ստանձնի կառուցողական դիրքորոշում, բանակցություններ սկսի, որոնք կհանգեցնեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական զորքի դուրսբերմանն ու փախստականների եւ հարկադիր տեղահանվածների վերադարձին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը` հավելելով, որ «սա Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումն է»:

Ադրբեջանը մտադիր է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` սեպտեմբերի 9-ին մեկնարկող նստաշրջանում քննարկման ներկայացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւ, ըստ որի` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կարեւորում է «Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաեւ դրա հարակից շրջաններից արտաքսված բնակչության` նախկին բնակավայրերը վերադառնալու անքակտելի իրավունքը»:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի օրը Ստեփանակերտում հայտարարել է, որ այս բանաձեւը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվելու դեպքում չի կարող էական ազդեցություն ունենալ Արցախի եւ Հայաստանի ո'չ քաղաքական, ո'չ տնտեսական կյանքում, ո′չ էլ անվտանգության բնագավառում: Իսկ Ադրբեջանի կողմից նման բանաձեւ ներկայացնելու նախաձեռնությունը նա որակել է «կոպիտ սխալ»:

Այլ հրապարակումներ

Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում հանրապետության 9 մարզերում։

Աուդիո Վիսոցկու մասին գեղարվեստական ֆիլմը Երեւանում է

Մահվանից շուրջ 32 տարի անց վերջապես մեծ էկրան է բարձրացել Վլադիմիր Վիսոցկու մասին առաջին գեղարվեստական ֆիլմը:

Աուդիո Վարչապետը Լոռիում քննարկել է ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը

Վանաձորում մոտ հարյուր հոգի համալրեցին իշխող Հանրապետական կուսակցության շարքերը:

Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Avet , : Greec
06.09.2010 14:25
+0 / -0
ES INGS HENDZ TSARAYADZ EM JAMANAGIN , NOYEMBERYANI POLKUM KITS, KOXB, EV VOSKEVAN , VASHDERUM EV XAZINYAN ARMENI MOD .EV DZER XURURDIN KARG CHUENG EXBAYRS.

Aram , : Fransa
06.09.2010 01:51
+0 / -0
Ի պատասխան
SHNORHAGALUTYUN///

Avet , : GREECE
06.09.2010 01:37
+0 / -0
ES AYD ASELOV I NGATI UNEI VOR AZARINERN AYSOR MEZANITS HOXER EN BAHANJUM, HAYERIN OKUPANT ANVANELUN MEJ, EV IM ASADZIN IMASD HENDZ DRAN MEJ ER VOR MENG EL PEDQ E MER OKUPADZVADZ HOHER PAHANJENG.

Avet , : Greece
05.09.2010 23:20
+0 / -0
ES ings tsarayadz em mer hayagagan banagum Noyemberyanum erb vor grivner er gnum 1993 tvaganerin exbayr ,ev ev kocher chem ane ail iroxutyunn edpisin e erb vor hradaragum en Fizulin, Hhdrut, Khojalun hed dalun masin ,meng shad lav el dexyag eng inj e kadarvum hayasdanum.

Արմեն Ձադուրէան
01.09.2010 17:44
+0 / -0
Իսկ կառավարությունը ինչ պետք է մտածի տարածքները վերադարձնելու մասին, հարգելի սփյուռքահայ բարեկամ? նոր պատերազմ վերսկսի?

ինձ թվում է միշտ հեշտ է դրսից կոչ անել պատերազմի:
Բարի եղեք պատասխանատու լինել ձեր կոչերի համար, ինքներդ եկեք, ծառայեք հայրենի բանակում:

Aram , : fransa
01.09.2010 16:08
+0 / -0
parev dzes, amsi ovgusdi 31 in karabagum diversion gordoxutyuner en egel artsakum inju voj mi dexegutyuner cheg hagordum hargeli azadutyun radiogayan
Ի պատասխան

Վարող
01.09.2010 16:35
+0 / -0
Այդ միջադեպի մասին տարբեր աղբյուրների` միայն այսօր տարածած հաղորդագրությունները հակասական են, Ղարաբաղի մեր թղթակիցը տեղում է պարզում հանգամանքները, եւ «Ազատություն» ռադիոկայանի ցերեկային ծրագիրը սկսվել է հենց այդ ռեպորտաժով: Կայքում այդ նյութը անպայման տեղ կգտնի պատրաստ լինելուն պես:

Avet , : Greece
01.09.2010 00:38
+0 / -0
MENG PEDQ E PAHANJNQ AZERINERIDZ MER OCUPADZVATS TARATSQNERI STEPANAVANI EV AYL POQR TARADZQNER ,VOR AYSORVA OROV GDNVUM EN AZERINERI DZERGUM , INCH EN MDADZUM GARAVARUTYUNUM AYD MASIN ..

Tigo , : Germania
31.08.2010 17:58
+0 / -0
Karabagh is never belonged to Azeri's ,Stalin put under Controll of Azerbayjan thats all,since we get independence we told to azeri's about free karabagh what did they done started war ,before the war the killed hunderd of Armenians in Sumkait and Baku...............Artsakh republika (nagorni karabakh)